Ընդունելություն 2018-2019

Դաստիարակ՝ նախակրթարանի և ընտանիքի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջը հայտարարում է «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ բաժնի 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն

  • հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի
  • միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի
  • բարձրագույն կրթության հիմքով՝ 1 տարի, հեռավար կրթությամբ

Բարձրագույն և միջին մասնագիտական այլ կրթություն ունեցողները՝ մանկապարտեզներում աշխատող դաստիարակներ, այլ մասնագետներ, մեկամյա հեռավար կրթությամբ, սահմանված կարգով, կարող են նախադպրոցական կրթության դաստիարակի որակավորում ստանալ։

Մասնագիտական կրթության արդիական միջավայրում, նախադպրոցականների բազային խմբերում անընդհատ փորձառության պայմաններով մասնագիտական որակավորում ստացած մասնագետներն աշխատում են որպես նախադպրոցական կրթության դաստիարակներ, դաստիարակների օգնականներ, խաղավարներ, ընտանեկան դայակներ, դառնում են երեխայի զարգացմանը մասնակցող, երեխայի հետ մեծացող մայրեր: Քոլեջի 180-ից ավելի շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են կրթահամալիրի և հանրապետության այլ նախակրթրաններում:

Կրթահամալիրում գործում է նախադպրոցական կրթության 17 խումբ, որտեղ որպես դաստիարակ և դաստիարակի օգնական աշխատում են մեր քոլեջի շրջանավարտները: Յուրաքանչյուր տարի 10-ից ավելի նոր աշխատող է ընդունվում կրթահամալիրի նախակրթարան: Կրթահամալիրի նախակրթարանները գրավիչ են, և քոլեջի շրջանավարտները պահանջարկ ունեն։

Այցելե՛ք քոլեջ, զանգե՛ք, գրե՛ք։
Քոլեջի հասցեն՝ Անդրանիկի 92/1, հեռախոս՝ 74-00-22, (077) 09 28 48, [email protected], [email protected]։

Դիմելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում
  • կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  • 4 լուսանկար (3×4 չափսի)
  • անձը հաստատող փաստաթուղթ

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*