Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք. օր երկրորդ

Այսօր մայիսյան հավաքի երկրորդ օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Այնուհետև դասավանդողների, սովորողների և ծնողների մի խումբ հավաքվեցինք Խառնարանում: Այնտեղից սկսվեց շրջայցը կրթահամալիրի տնօրենի հետ: Երթուղին հետևյալն էր՝ Մայր դպրոց-արևմտյան դպրոց-պարտեզ- Ագարակ: 

Միջին և ավագ դպրոցի սովորողները ներկայացնում էին տարբեր մարզական խաղեր: Հետաքրքիր էր հետևել թե ինչ ոգևությամբ էին նրանք խաղում մեր ավանդական հայկական խաղերը:

Հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Արևմտյան դպրոց — պարտեզ: Յուրի Բախշյանի այգում 2-րդ դասարանի սովորողները անցկացնում էին իրենց դասաժամը: Նման բացօթյա պարապմունքների՝ անգլերենից, մայրենիից, տեխնոլոգիայից, ականատես եղանք դպրոց-պարտեզում: Այնուհետև եղանք Ագարակում: Շրջեցինք, ծանոթացանք Ագարակի նոր բնակիչների հետ: Ողջունելի է, երբ կրտսեր և միջին դպրոցի սովորողները սիրով աշխատում են բարեկարգման աշխատանքների վրա և խնամում կենդանիներին: Կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցը ամփոփվեց բացօթյա ճեպազրույցով՝ Արևմտյան դպրոց-պարտեզի այգում:

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*