Ընդունելություն 2017-2018թթ., ձմեռային ճամբար

Մուտքի ձմեռային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը հայտարարում է հունվարյան մուտքի ճամբարի մասին

Նրանց, ովքեր միջին մասնագիտական այլ հաստատություններից «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ տեղափոխվելու կամ 2018-2019 ուստարում քոլեջ ընդունվելու մտադրություն ունեն։

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրով մասնագիտական ուսուցման միջավայրին, կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Հարգելի դիմորդ, 9-րդ, 10-12-րդ դասարանցի, հունվարյան նախագծային ճամբարի ընթացքում Քոլեջում «Մուտք կրթահամալիր» ճամբարին կարող եք մասնակցել հունվարի 8-12-ը, 15-19-ը կամ 22-26-ը։ Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը:

Ճամբարի բովանդակությունը

  • սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • մեդիահմտություններ. բլոգավարություն
  • երգ-պար-պարերգ
  • մարզական գործունեություն
  • ընթերցում
  • ճամփորդություն
  • մեդիաուրբաթ-համերգ

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (094) 132026, գրեք qollege@mskh.am հասցեով։

 

 

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*