ԱրտԲզզան ռադիո

Եթերում ԱՐՏբզզանն է՝ «Յոթ վերք» եկեղեցուց

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է,  բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես «Յոթ Վերք»՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի: Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: Նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ, և այն մնացել է Գյումրիում:
ԱՐՏբզզանի եթերում Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Հովհաննես Սարգսյանն է:

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*