Ամառային ճամբար

Ագարակում

Ամառային ճամբարի այսօրը մենք՝ առաջին կուրսեցիներս, եղանք ագարակում: Տեսանք, սիրեցինք, լուսանկարվեցինք մեր ձիերի, շների, սագերի հետ: Այստեղ հանդիպեցինք նաև միջին դպրոցի մի խումբ սովորողների  ընկեր Լուսինեի գլխավորությամբ: Ագարակ կատարած մեր քայլարշավի մասին դիտեք նկարաշարը:

Միլենա Շամոյան, Քոլեջ, առաջին կուրս

ավելին...
Ամառային ճամբար

Ամառային ճամբար, օր երրորդ

Ամառային ճամբարի երրորդ օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Օրվա ուրախությունը, անշուշտ,  մեր փոքրիկներն են, որ իրենց ներկայությամբ զարդարում են  պարապմունքը: Այնուհետև աշխատանքային ջոկատներն անցան իրենց նախագծային աշխատանքներին: Դրսում անձրև է, իսկ Քոլեջի տաքուկ դասասենյակներում աշխատանքային մթնոլորտ է:  Դիտեք նկարաշարը:

 

 

ավելին...