Ամենամյա ստուգատես․ Հանրակրթական դիջիթեք 2022

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Հանրակրթական դիջիթեք 2022 կայքը

Հանրակրթական դիջիթեքը ՏՀՏ միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 14-րդ ստուգատեսը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով:  Ստուգատեսին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 28-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։
Դիջիթեքյան ուղղություններն են՝

  • ՏՏ նոր գործիքի կիրառմամբ տեսադասեր
  • Սովորողների կազմակերպած վարպետաց դասեր՝ սովորող-սովորեցնող նախագիծ
  • Սեբաստացի ծնողական համայնքի ներկայացուցիչների, ոլորտում հայտնի գործիչների կազմակերպած վարպետաց դասեր
  • Գործընկեր դպրոցների, սովորողների համար կազմակերպվող վարպետաց դասեր՝ կրթական ծրագրի տարածում

Նոր ուսուցանվող ծրագրեր, գործիքներ

  • Scratch
  • HTML և CSS ծրագրավորման լեզուներ
  • Եռաչափ տպիչը՝ ուսումնական գործիք
  • Անիմացիա
  •  Եռաչափ մոդելավորման տեխնոլոգիա. 2D, 3Dօբյեկտների, մոդելների ստեղծում
  • Համակարգչային կետային գրաֆիկա / adobe Photoshop/
  • Համակարգչային վեկտորային գրաֆիկա / Corel Draw, illustraror/
  • Գեոգեբրա

Աշխատակարգը՝

Դեկտեմբերի 20-հունվարի 9՝ Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 10— հունվարի 25՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Հունվարի 28՝ ստուգատեսային տոն-ղափամա: