Արցախ-Երևան համակեցություն

Քոլեջի կացարանում բնակվում 13 Արցախցի: Մեծ ընտանիքը  Հադրութից է: Երեխաներից 5-ը մասնակցում են Քոլեջի ճամբարային գործունեությանը, Քոլեջի կայնքի մի մաս են կազմում արդեն:

Արցախցի ընտանիքների հետ միասին իրականացնում ենք հետևյալ նախագծերը-աշխատանքները՝

  • Ցուցադրություն-տոնավաճառի համար կտորե պայուսակների ստեղծում
  • Խաղողի և գինու դպրոցում անվանական՝ Արցախ գինու ծնունդ
  • Թիկունքի տղաների համար անձևապաշտպան թիկնոցների
  • Պաշտպանիչ ցանցի գործում
  • Սկսել ենք նաև չրի և մուրաբայի պատրաստություն
  • Միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Պարտեզապուրակային աշխատանքներ

Արցախցի մեր պապիկը օգնում է նաև գիշերային հերթապահության հարցում:

Միա Կասսա հյուրատանը /հյուրատունը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցի վրա/ բնակվում են մեծ խմբով Արցախցիներ, տարբեր շրջաններից:
Կրթահամալիրի Քոլեջ են գալիս 3 ուսանող և մի 3 տարեկան երեխա Արցախից, ովքեր սովորում են Ստեփանակերտի երաժշտական Քոլեջում: 3 տարեկան մեր աղջիկը հաճախում է Քոլեջի նախակրթարան:

Ուսանողների հետ միասին իրականացնում ենք հետևյալ նախագծերը-աշխատանքները՝

  • Ցուցադրություն-տոնավաճառի համար կտորե և գործվածքից պայուսակների ստեղծում
  • Կավե սպասքի ստեղծում
  • Խաղողի և գինու դպրոցում անվանական՝ Արցախ գինու ծնունդ
  • Պաշտպանիչ ցանցի գործում
  • Ճամփորդություններ

Քոլեջի նախակրթարան է հաճախում նաև 3 տարեկան Սոֆին Արցախից: Սոֆիի ընտանիքը բնակվում է Քոլեջի հարևանությամբ, բարեկամի տանը: