Զարգացման ծրագիր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Զարգացման ծրագիր
2019-2020թթ

Քոլեջի հրաշալիքները

  1. Խաղողի և գինու դպրոց
  2. Վերնատուն
  3. Կրթական փոխանակումների կենտրոն-կացարան
  4. Մասնագիտական լաբորատորիաներ, արտադրությամբ ուսուցման կենտրոններ
    Կարի արտադրության լաբորատորիա
    Տեխնոլոգիական լաբորատորիա
    Բուսաբուծության լաբորատորիա
  5. Բակ-պարտեզ-այգի միջավայր
  6. Նախակրթարանի 2-4 տարեկանների միջավայր
  7. Զբոսաշրջության լաբորատորիա-ակումբ

Հավելվածներ

  • Խաղողի և գինու դպրոց
  • Խաղողի այգիների հիմնում
  • Մառան-նկուղ
  • Վերնատուն
  • Կրթական փոխանակումների կենտրոն-կացարան
  • Զբոսաշրջային լաբորատորիա-ակումբ
  • ՏՏ ակումբ-լաբորատորիա

Հավելվածներ

  1. Խաղողի և գինու դպրոց
    Հատված կրթահամալիրի զարգացման ծրագրից

Կրթահամալիրում մշակվող-կազմակերպվող պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրով առաջին պլան է եկել նաև երկրագործությունը՝ որպես սովորողների ընդհանուր տեխնոլոգիական կարողությունների զարգացման կարևոր ուղղություն: Խաղողագործությունը և գինեգործությունը ավանդաբար փոխանցված Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից է: Կրթահամալիրի կազմում գործում է խաղողի և գինու դպրոց ուսումնական կենտրոն մասնաճյուղը (այսուհետ՝ դպրոց)՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ: Դպրոցի կազմակերպման հարցում ունենք վստահելի գործընկերներ՝ փորձառու խաղողագետներ, գինի արտադրողներ։ Այսպիսով՝  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով, Արատեսի դպրական կենտրոն, Ուսումնական ագարակ, Խաղողի և գինու դպրոց ուսումնական կենտրոններով կամբողջանա տեխնոլոգիական ուսուցման ֆիզիկական-մանկավարժական միջավայրը։ Դպրոցի խնդիրներից է նաև Երևանի հարավարևմտյան թաղամասում եղած խաղողի թառմաների խնամքի կազմակերպումը։ Երկրագործության, խաղողագործության և գինեգործության արտադրությամբ ուսուցումը պահանջում է ունենալ ուսումնա-արտադրական այգի-լաբորատորիա: Կրթահամալիրի քոլեջը խաղողի և գինու դպրոցի հետ 2019-2020 ուստարում սկսում է մասնագիտական կրթության «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն», «Այգեգործություն» մասնագիտություններով ընդունելությունը։

Դպրոցի արդյունավետ և համակարգված գործունեությունն ապահովելու, ուսումնաարտադրական ծավալ  ստեղծելու համար անհրաժեշտ կլինի համալիր պայմանների ստեղծում՝ խաղողի այգիների, խաղողի տնկարկների, գինու արտադրամաս-լաբորատորիայի, կախանի ծաղողի-գինու արտադրամասի, մառան-համտեսարանների։

ՀՀ վարչապետին դիմել ենք խնդրանքով, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի՝ Բաբաջանյան պողոտայի և երկաթգծի միջև, անմշակ, հին ավտոմեքենաների գերեզմանոցի վերածված հսկայական հողակտորից գնացքի գծին զուգահեռ մոտ 200մ լայնությամբ (մոտ 10 հա) մի կտոր հանձնվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ նպատակային օգտագործման: Մենք, մեր երկրագործ սովորողներով, ուսուցիչներով, մասնագետ-աջակիցներով կմաքրենք տարածքը, կհիմնենք խաղողի այգի՝ այլ պտղատու հատվածով։

  1. Մառան-նկուղ

Քոլեջի մասնագիտական զարգացման, նոր մասնագիտությունների կյանքի կոչման պահանջով ուսումնական լրացուցիչ տարածքների անհրաժեշտություն առաջացավ: 2019թ հունվար ամսից սկսել ենք նկուղների մաքրման աշխատանքները: Մաքրվել են քոլեջի նկուղի հինգ հատվածները: Առանձնացվել է մառան-նկուղը, կատարվել աշխատանքներ:
2019թ ամռանը նախատեսում ենք ամբողջությամբ ունենալ ուսումնական մառան-գինու արտադրամաս:

  1. Վերնատուն

2018թ. ամռանը սկսեցինք Քոլեջի փակ տանիքի մաքրման աշխատանքները: Սկսեցինք նախագծել Վերնատան՝ կրթական, մշակութային, երաժշտական նոր արտ-միջավայրի գծագրերը: Վերնատունը մի հարկի տակ է հավաքում ստեղծական մարդկանց՝ քննարկումների, ստեղծագործական ելույթների, կինո-ֆոտո ցուցադրությունների համար: Վերնատունը հնարավորություն կտա կրթական փոխանակումների ծրագրով հյուրընկալել նաև  արտասահմանցի ստեղծագործ մարդկանց:

  1. Կրթական փոխանակումների կենտրոն-կացարան

Մասնագիտական կրթությունը ենթադրում է նաև մասնագիտական համագործակցություն, գործընկերություն, համատեղ ուսումնական նախագծեր, որոնց կազմակերպման ընթացքում կարիք է զգացվում Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մասնագետների, ուսանողների խմբի հյուրընկալման: Կրթական փոխանակումների կենտրոն-կացարանը մինչև 30 մարդու գիշերակացի կազմակերպման հնարավորություն կտա:

  1. ՏՏ ակումբ-լաբորատորիա

2019թ. քոլեջը ձեռք բերեց նոր մասնագիտության լիցենզիա՝ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ, մասնագետի որակավորումը՝ վեբ դիզայներ, և քոլեջի «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտությամբ ուսանողների մեծ խումբ ունենք։ Մասնագիտական ակումբ-լաբորատորիայի ստեղծումը ուսանողների նախաձեռնությունն է: Քոլեջի առաջին հարկի կաբինետը կդառնա մասնագիտական ակումբի տարածք:

  1. Զբոսաշրջային ակումբ-լաբորատորիա

2017-2018 ուսումնական տարում Քոլեջը սկսեց նոր մասնագիտության՝ «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» ուսուցման կազմակերպումը (մասնագետի որակավորումը՝ զբոսաշրջային ծառայությունների սպասարկման մենեջեր): Մասնագիտությունը նոր թափ առավ 2018-2019 ուսումնական տարում և անհրաժեշտություն ստեղծեց  մասնագիտական ակումբ-լաբորատորիայի հիմնման համար: Ակումբում սովորողները կմշակեն  զբոսաշրջային նոր երթուղիներ, ծառայություններ։