Համընդհանուր հանրաքվեի հաշվարկ, ամփոփում

Քոլեջի կրթական համայնքից կրթահամալիրի համընդհանուր հարցմանը մասնակցել են ուսանողներ, դասավանդողներ, նախադպրոցական խմբերի դաստիարակներ, սաների ծնողներ, Քոլեջի ուսանողների ընտանիքի անդամներ, բարեկամներ, գործընկերներ:

Համայնքից համընդհանուր հարցմանը մասնակցել է՝

  • Միջին մասնագիտական կրթական ծրագրի 266 ուսանողից՝ 245-ը, 93%
  • Ուսուցիչներից, դաստիարակներից՝ բոլորը՝ 100%
  • Շրջանավարտներից՝ 10-ը
  • Ծնողներ, հարազատներ՝ թիվը ճշգրիտ չի
  • Գործընկերներ՝ 19

Ուսանողները իրենց բլոգներում ներկայացնում են իրենց աշխատանքը:

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ հանդիպում, քննարկում, արդյունքների ներկայացում:

Ուսանողների, ծնողների հետ աշխատանքը եղել է երկու մասով՝

  • Համընդհանուր հարցում սեբաստացի կրթական բաց հավաքի մասին մանրամասն տեղեկատվություն, ներկայացված հղումների ընթերցում, նյութի յուրացում

  • Համընդհանուր հարցման հարցաթերթի ներկայացում ծնողներին, բարեկամներին, գործընկերներին

Համընդհանուր հարցման-հանրաքվեի մասնակցությունը դարձավ ուսումնական նյութ ուսանողների, դասավանդողների նաև ծնողների համար: