Հեղինակայինը՝ Քոլեջում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Հասցե՝ Զ. Անդրանիկի 92/1
Հեռ.՝ 010 74 00 22, 077 09 28 48

 

 

Ստեղծական ու մոբիլ ուսումնական աշխատանքով ուսանողի և ուսուցչի անհատականության դրսևորում բաց միջավայրում. օժտվածության զարգացման կրթական ծրագիր՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով:

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հիմնադրվել է 1989թ. ՀՀ կառավարության որոշումով, Աշոտ Բլեյանի հեղինակային մանկավարժական նախագծով։

Քոլեջը կրթահամալիրի մասնաճյուղ է։ Գործում է՝ որպես հեղինակային կրթական ծրագրում գործող մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կրթական օղակ՝ իրականացնելով կրթահամալիրում ընդունված, հաստատված հեղինակային մանկավարժության հիմնադրույթները, ծրագիրը, մոտեցումները։

Քոլեջը գտնվում է Զ. Անդրանիկի 92/1 հասցեում

Քոլեջի գործունեությունը կարգավորվում է՝

  • Միջին մասնագիտական և նախնական մասնագիտական օրենքով, օրենքից բխող այլ կարգավորումներով
  • Կրթահամալիրի կանոնադրությամբ
  • Քոլեջի կանոնադրությամբ
  • Կրթահամալիրի տնօրենի հրամաններով
  • Հեղինակային մանկավարժության հիմնադրույթներով
  • Կրթահամալիրի հաստատած տարեկան օրացույցով
  • Կարգերով
  • Ուսումնառության պայմանագրերով
  • Քոլեջի մասնագիտական ուսուցման ուսումնական պլաններով
  • Կրթահամալիրի Կառավարման խորհրդի, տնօրինության հավաքների, մասնաժողովի գործունեությամբ
  • Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի
  • Աշխատողների ժողովի, մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդների, այլ խորհուրդների գործունեությամբ
  • Մենթորական լաբորատորիայի գործունեությամբ։

Հեղինակայինը՝ Քոլեջում

Քոլեջում մշակվող-իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչներն անընդհատ զարգանում են՝ չկտրվելով կյանքից, իրականությունից, իրական սովորողի պահանջմունքից․ հեղինակային կրթական ծրագիրը մոբիլ, կենդանի օրգանիզմ է։

Քոլեջում հեղինակային մանկավարժությունը՝ մասնագիտական փորձառության չընդհատվող գործունեություն է, աշխատանքի վրա հիմնված ուսուցում՝ որպես հմտությունների ձեռքբերման, փոխանցման ու տարածման անընդհատ ճանաարհ։

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բազմատարր ու անընդհատ ընդարձակվող-նորացվող ուսումնական միջավայրը հնարավորություն են տալիս Քոլեջի գրեթե բոլոր մասնագիտությունների մասնագիտական փորձառությունը կազմակերպել հենց կրթահամալիրի տարբեր օղակներում՝ ապահովելով իրական մասնագիտական միջավայր՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար։
  • Տարբեր մասնագիտությունների ուսանողները մասնագիտական իրական փորձառություն են ձեռք բերում սպասարկելով կրթահամալիրի տարբեր դպրոցների գործունեությունը՝ տարածքի, հագուստների, նյութերի ձևավորումից մինչև կազմակերպում և մասնակցություն։
  • Ուսանողների, դասախոսների գործունեությունը կարգավորվում է կրթահամալիրի, Քոլեջի ուսումնական օրացույցներով։ Օրացույցն ամեն տարի քննարկվում, մշակվում է մանկավարժության լաբորատորիայի հետ համատեղ, հաստատվում՝ կրթահամալիրի կառավարման խորհրդում։ Կրթահամալիրի կայքում ամեն օր հրապարակվում է նաև օրվա օրացույցը՝ հստակեցնելով, բոլորին հասանելի դարձնելով կրթահամալիրային ընդհանուր նախագծերը։
  • Քոլեջի ուսումնական գործունեության մեդիամիջավայրը բազմատարր է։ Սովորողների, դասավանդողների հեղինակային կրթական ծրագրով ստեղծված մեդիառեսուրսները՝ ուսումնական նախագծեր, նյութեր, նախագծերի արդյունքներ, բաց են ու հասանելի․ դրանք ամենօրյա անընդհականությամբ հարստացնում են հայկական համացանցի ռեսուրսները՝ բերելով նոր մոտեցումներ, հայացքներ։

Քոլեջի ուսումնական մեդիամիջավայրից առանձնացնենք՝

  • Կրթահամալիրի կայք
  • Քոլեջի ենթակայք
  • Սովորողների, ուսուցիչների բլոգներ
  • Ակումբների, ամսագրերի բլոգներ
  • Մանկավարժության լաբորատորիայի, Մանկավարժության կենտրոնի բլոգներ
  • Դպիր մանկավարժական ամսագիր
  • Տիգրան Հայրապետյան գրադարան
  • Հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի բլոգ
  • Կրթահամալիրի հանգույց դպրոցների ենթակայքեր
  • Ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, ակումբների բլոգներ
  • Այլ

Քոլեջի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային ուսուցմամբ, որն ուղղված ուսանողների նախամասնագիտական, մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը, սոցիալական հարաբերությունների ձևավորմանը, հասարկագիտական, հայրենաճանաչողական հմտությունների ձևավավորմանը, զարգացմանը։ Քոլեջում իրականացվող նախագծերը բազմազան են՝ արտադրական ուսուցման, ազգագրական, գրական, տեխնոլոգիաների մշակման, մանկավարժական, զբոսաշրջային՝ հայրենաճանաչողական, այլ։

Որպես նախագծային ուսուցման բաղադրիչներ առանձնացնենք՝

  • Մասնագիտական ուսուցման նախագծեր
  • Մասնագիտական ճամբարներ, ստուգատեսներ, ֆլեշմոբներ
  • Կրթահամալիրի օրացուցային նախագծեր
  • Քոլեջի ուսումնական օրացուցային նախագծեր
  • Պատանեկան ամսագրերը՝ մասնագիտական ուսուցման ներկայացում-հարթակներ
  • Ճամփորդությամբ ուսուցումը՝ որպես նախագծային ուսուցման հայրենագիտական-մասնագիտական բաղադրիչ
  • Սովորող սովորեցնող մասնագիտական տարատարիք նախագծերը
  • Մասնագիտական ուսուցման գործընկերություն մասնագիտական հաստատությունների, գործընկերների հետ
  • Դիպլոմային նախագծերի ներկայացում-հանրայնացում՝ դիպլոմային նախագիծը որպես իրական գործունեություն, դրա արդյունքի ներկայացում
  • Հանդիպում- քննարկումներ հասարակական, քաղաքական գործիչների, ժամանակակից գրողների հետ, հրավիրյալ մասնագետների հետ
  • Քոլեջի պատանիները՝ համույթ-երգչախում, պարի ակումբ
  • Քոլեջի ուսանողը կառավարման խորհրդի անդամ
  • Գնահատման համակարգը հեղինակային ծրագրում. մասնագիտական գործունեություն բաց գնահատում
  • Ուրբաթ համերգները՝ որպես հեղինակային մանկավարժության ծիսական բաղադրիչի ներկայացում, հանրայնացում
  • Սովորողների անհատական ցուցադրություն-ներկայացումները՝ որպես մասնագիտական հմտությունների հանրայնացում
  • Կրթական փոխանակման նախագծով «Բլեյան» կրթական ցանցի հանգույցների ստեղծում

Առցանց հանդիպումներ-առցանց բաղադրիչ
Ստուգատեսներ, ճամբարներ
Մարզական
Քայլքեր, հեծանվաերթեր
Ակումբներ
Կրթական փոխանակումներ, հյուրընկալության նախագծեր

Մասնագիտական լաբորատոր-ակումբային միջավայր

Քոլեջի ուսումնական միջավայրը բովանդակություն, կազմակերպում ստեղծող, բովանդակությունից ու կազմակերպումից բխող, անընդհատ նորացվող, մարդուն՝ սովորող, ուսուցիչ, հարմարեցվող, նրանց ձեռքով ստեղծվող միջավայր է։ Քոլեջի կրթական պարտեզն ու շենքային տարածքը՝ որպես ուսումնական միջավայր, չեն տարանջատվում․ դրանք իրար լրացնող, իրարով պայմանավորված, անվտանգ ու հարմար տարածքներ են։ Քոլեջի ուսումնական պարտեզը սովորողների, ուսուցիչների նախագծային գործունեության արդյունք է։ Լաբորատոր՝ նորացվող միջավայրը՝ նույնպես։ Քոլեջի վերնատունը, հյուրատունը, սեղանատունը մանկավարժության մեջ նոր խոսք են, նոր լուծումներ, որոնք նոր խթանում են նոր բովանդակության, գործընկերության ստեղծմանը, խթանմանը, կրթական կամուրջների հաստատմանը։

  • Բուսաբուծության լաբորատորիա
  • Տեխնոլոգիայի լաբորատորիա
  • Կարի արտադրության լաբորատորիա
  • Խաղողի և գինու դպրոց. Հնձան
  • Համտեսարան-ակումբ
  • Վերնատուն-ակումբ
  • Զբոսաշրջային, արշավախմբային կայան-ակումբ
  • Կացարան ակումբ

2021-2022 ուսումնական տարում Քոլեջի ընդունելությունը կլինի հետևյալ մասնագիտություններով՝