Մանկավարական խորհրդի հավաք. ապրիլի 17

 

Ապրիլի 17-ին, ժամը՝ 15։00
Կրթահամալիրի մանկավարժական խորհրդի բաց հավաք

 

 

 

5-օրյա ընտանեկան դպրոց. արդյունքներ, առաջարկներ
Հեռավար ուսուցման, ընտանեկան նախագծերի զգալի մասը նախատեսված է իրականացնել երկշաբաթյա ժամկետում:
Այս պահին դասավանդողները ամփոփում են այն սովորողների աշխատանքները, ովքեր հրապարակել են բլոգում:
Կազմակերպիչ Մարիամը Մխիթարյանը աշխատում է սովորողների անհատական նախագծերի ամփոփմամբ: 
Դասավանդողների նախագծերը՝

  • Թամար Ղահրամանյան
  • Կարինե Պետրոսյան

2020-2021 ուստարվա ընդունելություն

Քոլեջի ընդունելության հայտարարույունը հրապարակված է կայքում: Ֆեյսբուքն ունի գովազդ տեղադրելու լավ հնարավորություն: 2019-2020 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպելու համար լավագույն մեդիահարթակն է եղել: Արդեն երկուշաբթի օրվանից սկսած, յուրաքանչյուր շաբաթ մի մասնագիտության հայտարարություն-գովազդ կլինի:

Քոլեջի ուսանողները փոքրիկ տեքստեր, հայտարարություններ, հոլովակներ են ստեղծում և փոքր տեքստ նախաբանով ուղարկում ֆեյսբուքյան իրենց ընկերներին, իրենց նախկին դպրոցի սովորողներին: