Մասնագիտական փորձառության կազմակերպման կարգ

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի դպրոցներ, ուսումնական կենտրոններ, տարբեր ծառայություններ, որոնք լայն հնարավորություն են տալիս, որ քոլեջում ուսուցանվող գրեթե բոլոր մասնագիտությունների գծով մասնագիտական փորձառությունները կազմակերպվեն կրթահամալիրի տարբեր օղակներում։

Քոլեջում մասնագիտական կրթությունն իրականացվում է արտադրությամբ ուսուցման սկզբունքով. մասնագիտական փորձառությունը չի սահմանափակվում միայն ուսումնական պլաններով նախատեսված ժամաքանակով։ Ուսումնառության ողջ ընթացքում սովորողները պարբերաբար կատարում են կրթահամալիրի մյուս օղակների՝ իրենց մասնագիտական ուսուցմանն առնչվող պատվերները, իրականացնում երեխաների խնամքի, պարտեզի ստեղծման, խնամքի, շրջակա միջավայրի ձևավորման, հեղինակային կրթական ծրագրով որոշված առարկաների ստեղծման, կարի և այլ բնույթի արտադրական պատվերները։

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունները

Մասնաճյուղ ուսումնական հաստատություններ

  • Արևելյան դպրոց-պարտեզ
  • Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Հարավային դպրոց-պարտեզ
  • Միջին դպրոց
  • Ավագ դպրոց
  • Քոլեջ

Մասնաճյուղլրացուցիչ կրթության դպրոցներ, ուսումնական կենտրոններ

  • Արատեսի դպրական կենտրոն. դպրոց բնության գրկում
  • Խաղողի և գինու դպրոց
  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  • Ուսումնական ագարակ
  • Երաժշտության, պարի ուսումնական կենտրոն
  • Մարզական ուսումնական կենտրոն. հնգամարտի դպրոց
  • Շախմատի ուսումնական կենտրոն
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մանկավարժության կենտրոն

Կրթահամալիրի մասնաճյուղերը, որոնք առանձին մասնաշենքերում են, ունեն իրենց

  • Խոհանոցը
  • Այգին, պարտեզը, ջերմոցը, ներքին պարտեզը
  • Համակարգչային բազան
  • Հյուրատուն-կացարանը
  • Գրադարան-ընթերցասրահը

Դրանք մասնագիտական փորձառության բազա են մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողների համար։

Այգեպան, այգեգործ (խաղողագործ)

Որպես մասնագիտական փորձառության բազա են ծառայում

  • Կրթահամալիրի բոլոր մասնաշենքերին կից այգի-պարտեզները
  • Ուսումնական ագարակը
  • Արատեսի դպրական կենտրոնը (դպրոց բնության գրկում)
  • Մասնաշենքերում ձմեռային այգիները
  • Խաղողի նորաստեղծ այգիները

Կարի արտադրության տեխնոլոգիա

Քոլեջն ունի կարի արհեստանոց՝ կարի մեքենաներով։

Որպես արտադրությամբ ուսուցում ուսանողները կատարում են մանկապարտեզների, դպրոցների, ակումբների, ուսումնական նախագծերի արտադրական պատվերները

  • վերմակներ, բարձեր, ներքնակներ, գոգնոցներ և այլն
  • Ծեսերի, ծիսական միջոցառումների համար  հագուստներ, պարագաներ և այլն։

Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

Այս բաժնի ուսանողները նույնպես, որպես արտադրությամբ ուսուցում, կատարում են կրթահամալիրի մանկապարտեզների, դպրոցների, մյուս օղակների արտադրական պատվերները.

  • Շինությունների ներքին հարդարման համար ձևավորումների նախագծեր
  • Ներքին ձևավորումներ
  • Հուշանվերներ, ծիսական պարագաներ
  • Ծեսերի, ծիսական հանդեսների համար հագուստի ձևավորումներ

Խոհարարական գործ

Փորձառությունը սկսելուց առաջ սովորողն անցնում է պահանջվող բժշկական ստուգումը: Փորձառությունը սովորողներն անցկացնում են կրթահամալիրի ուսումնական հաստատություններում գործող խոհանոց-լաբորատորիաներում` Մայր դպրոցում, Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում, Քոլեջում: Փորձառությունը ղեկավարում են կրթական օբյեկտների խոհարարները: Փորձառության բովանդակությունը որոշվում է կրթական ծրագրով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված տոներով, ծեսերով:

Միջին մասնագիտական կրթական ծրագիր

Զբոսաշրջության սովորողների համար փորձառություն է ուսումնական հայրենագիտական ճամփորդությունների նախագծերի մշակմանը, կազմակերպմանը մասնակցությունը, տարատարիք խմբերի համար հաղորդումներ պատրաստելը, կրթթաան փոխանակումների ծրագրով կրթահամալիրում գտվող վրաստանցի, ստամբուլցի, փարիզցի, իտալացի գործընկերներին կրթահամալիրի, Երևանի, հայաստանյան հետաքրքրությունները ներկայացնելը։

Նախադպրոցական կրթություն

Մասնագիտական փորձառությունն իրականացնում ենք քոլեջի և կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզների 2-5 տարեկանների խմբերում։

1-2-րդ կուրս — պասիվ փուլ. մանկապարտեզային խմբերում իրականացնում են դիտարկում, ուսումնական նախագծեր, աշխատում են որպես դաստիարակի օգնական։

3-րդ կուրս – ակտիվ փուլ. Մանկապարտեզային խմբերում աշխատում են որպես դաստիարակի օգնական, մշակում և իրականացնում են իրենց դիպլոմային նախագծերը։

Համակարգչային գործ

Որպես  մասնագիտական փորձառություն աշխատում են կրթահամալիրի համակարգչային արհեստանոցում, սպասարկում են կրթահամալիրային ցանցը, կրթահամալիրով մեկ մշտապես առկա wifi ցանցը, սարքային և ծրագրային օժանդակություն են ցույց տալիս մասնաճյուղ-դպրոցների համակարգիչներին։