«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնա-արտադրական արհեստանոցի աշխատակարգ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (այսուհետ՝ կրթահամալիր) իր խնդիրները լուծելու համար ստեղծում է ուսումնա-արտադրական արհեստանոցները (այսուհետ՝ արհեստանոց): Արհեստանոցը (այսուհետ՝ արհեստանոց)
գործում է կրթահամալիրի
 քոլեջի (այսուհետ՝ քոլեջ) կազմում։ Արհեստանոցի նպատակներն են արտադրության միջոցով ուսուցումը, սովորողների ուսումնական-տեխնոլոգիական, արտադրական հմտությունների զարգացումը, սովորողների համար աշխատելու  (եկամուտ ստեղծելու), աշխատանքի միջոցով դրսևորվելու-ինքնահաստատվելու հնարավորությունը, արհեստանոցի արտադրանքով շուկային
(հասարակությանը) կրթական ծրագիր ներկայացնելը, կրթահամալիրի նյութական
միջավայրը բարելավելը։
 Արհեստանոցի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) քոլեջի
տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը։
Արհեստանոցի ա
շխատանքային խմբերի անդամներին (այսուհետ՝ աշխատող) և նրանց
աշխատանք
ային գրաֆիկը արհեստանոցի ղեկավարի  ներկայացմամբ հաստատում է քոլեջի տնօրենը։
Արհեստանոցի զարգացման ծրագիրը սահմանված կարգով հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։  

Աշխատող են. 

  • արհեստանոցի ղեկավարը, 
  • արտադրական ուսուցման վարպետը, 
  • քոլեջի համապատասխան դասընթաց վարողը, 
  • քոլեջի համապատասխան դասընթաց ընտրած սովորողը, 
  • «Տեխնոլոգիա» առարկայի համապատասխան դասընթաց վարող ուսուցիչը, 
  • «Տեխնոլոգիա» առարկայի համապատասխան դասընթացի սովորողը. 
  • կրթահամալիրի այլ սովորողը՝ իր ուսումնական պարապմունքներից ազատ ժամանակորպես լրացուցիչ կրթություն ստացող 
  • կրթահամալիրի աշխատողը, որ իր հիմնական աշխատաժամանակից դուրս, գործատուի և արհեստանոցի ղեկավարի համաձայնությամբ աշխատում է արհեստանոցում։  

Աշխատողը. 

  • պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները. 
  • ժամանակին կատարում է հանձնարարությունները. 
  • պահպանում է արհեստանոցում մաքրությունը. 
  • ղեկավարին անմիջապես տեղեկացնում է արտակարգ պատահարի մասին. 
  • խնայողական մոտեցում է ցուցաբերում սարքերին և նյութերին. 
  • մասնակցում է արհետանոցի արտադրանքի գովազդին և վաճառքին. 
  • մասնակցում է արհեստանոցի զարգացման ծրագրի ստեղծմանը և իրագործմանը: 

Ղեկավարը.  

  • կազմում է արհեստանոցի զարգացման ծրագիր և գործնական նախագիծ (բիզնես-պլան). 
  • ապահովում է արհեստանոցում կարգուկանոն, հիգիենիկ և անվտանգ միջավայր. 
  • պատասխանատու է աշխատողների անվտանգության համար. 
  • աշխատանքի միջոցով կազմակերպում է սովորողների ուսումնական-տեխնոլոգիական և արտադրական հմտությունների զարգացումը, անհրաժեշտ գիտելիքների յուրացումը. 
  • արտադրական անհրաժեշտությունից ելնելով՝ կազմում և քոլեջի տնօրենին է ներկայացնում սովորողների աշխատանքի գրաֆիկը. 
  • սովորողների հետ կազմակերպում է արտադրական աշխատանք՝ ապահովելով ստացված պատվերի ժամանակին և որակով կատարումը. 
  • հաշվառում և քոլեջի տնօրենին է ներկայացնում սովորողների անհատական աշխատանքի քանակը և արդյունքը, սահմանված կարգով ներկայացնում արհեստանոցի ամսական հաշվետվություն։ 

Քոլեջի տնօրենը. 

  • կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է արհեստանոցին կրթահամալիրի պատվերի առաջարկ. 
  • կազմակերպորեն (սովորողների աշխատաժամանակի ռեժիմ, անհրաժեշտության դեպքում՝ դասացուցակի համաձայնեցում, անհրաժեշտ նյութերի ձեռքբերում) աջակցում է արհեստանոցի ղեկավարին ստացած պատվերն իրականացնելու. 
  • գրասենյակի միջոցով գրանցում է սովորողների հաճախումը. 
  • վերահսկում է արհեստանոցի շաբաթական, ամսական ծախսը և եկամուտը, անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջամտում աշխատանքի կազմակերպմանը. 
  • կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է արհեստանոցի աշխատանքի ամսական արդյունքները և աշխատողների վճարման առաջարկ։ 

Կրթահամալիրի տնօրենը. 

  • արհեստանոցին հատկացնում է անհրաժեշտ տարածք, գույք, միջոցներ. 
  • հետևում է, որ արհեստանոցում աշխատանքը կազմակերպվի ՀՀ օրենքներին, իրավական ակտերին համապատասխան. 
  • ձևակերպում է արհեստանոցին կրթահամալիրի պատվերը. 
  • աշխատողներին նշանակում է ամսական աշխատավարձ և սահմանված կարգով՝ լրավճար. 
  • արհեստանոցի ծախսերը և արդյունքները ներառում կրթահամալիրի տարեկան ծախսային ծրագրում (նախահաշվում) և հաշվետվության մեջ։