«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ամփոփում

Մանկավարժական ճամբարը մեկնարկեց հուլիսի 14-ին: Առավոտյան ժամը 9:20-ին, բոլոր հայտագրված մասնակիցները Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էին և սպասում էին ճամբարի մեկնարկին:
Ճամբարի գործունեությունը եղավ ըստ նախապես ներկայացված օրակարգի: Ճամբարային գործունեության ընթացքում ոչ մի խոչընդոտ չի եղել:
Ճամբարին հայտագրվել էին 13 մասնակից: Մասնակիցների հաշվառման մատյանում ներկայացված է մասնակցությունն ըստ օրերի: Հայտագրված մասնակիցներից Եպրակսյա Խաչատրյանը, Զվարթ Սարգսյանը ճամբարի առաջին օրը մասնակի էին մասնակցել գործունեության և միացել կրթահամալիրում իրականացվող քառօրյա վերապատրաստմանը: Գևորգ Բեգլարյանը տեղեկացրել է, որ չի կարող շարունակել մասնակցել ճամբարի գործունեությանը: Ֆիզարձակուրդից վերադարձող Տաթևիկ Միրզոյանը մեկ օր մի ժամով է մասնակցել ճամբարի գործունեությանը և տեղեկացրել է, որ կմիանա մանկավարժական հաջորդ ճամբարի գործունեությանը:

Ճամբարային չորս հետաքրքիր օր ապրեցիքն մասնակիցների հետ: Մասնակիցները ընկերացան, ճանաչեցին իրար, սկսեցին համագործակցել:
Ճամբարի 4-րդ օրը, մասնակիցները ներկայանում էին իրենց անհատական նախագծերով:
Զվարթի, Անիի և Գայանեի նախագծով, հուլիսի 20-ին ճամբարականները կճամփորդեն Բջնի:

  1. Մարինե Մարտիրոսյան. դիմել է դասվարի աշխատանքի համար
  2. Մարի Միքաելյան. դիմել է դասվարի աշխատանքի համար
  3. Անի Ավանյան. դիմել է դաստիարակի աշխատանքի համար
  4. Սաթեն Քարաջյան. դիմել է դաստիարակի աշխատանքի համար. վերադառնում է մայրական արձակուրդից
  5. Հասմիկ Արթենյան. դիմել է երկարացված օրվա կազմակերպչի, կազմակերպչի, հատուկ մասնագետի աշխատանքի համար
  6. Գայանե Հակոբյան. դիմել է աշխարհագրության դասավանդողի, կազմակերպչի աշխատանքի համար
  7. Արուսյակ Մաթևոսյան. դիմել է տեխնոլոգի աշխատանքի համար
  8. Զարուհի Առաքելյան. վերադառնում է մայրական արձակուրդից
  9. Ելենա Օհանյան. դիմել է մաթեմատիկայի, տնտեսագիտության դասավանդողի աշխատանքի համար