Ուսումնառության պայմանագրի լուծման կարգ

Ուսումնառության պայմանագիրը լուծման հիմքերը՝

Պայմանագիրը լուծվում, կամ գործողությունը դադարում է սահմանված կարգով.  

  1. Օրինական ներկայացուցչի և Ուսանողի նախաձեռնությամբ. 
  2. Քոլեջի նախաձեռնությամբ. 
  3. եթե Քոլեջը լուծարվել կամ վերակազմակերպվել է. 
  4. եթե Ուսանողի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը.  
  5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։ 
  1. Ուսանողի և Օրինական ներկայացուցչի  նախաձեռնությամբ պայմանագրի լուծումը
  • Ուսանողը (ընտանիքը) փոխում է բնակավայրը։
    Ուսանողը և Օրինական ներկայացուցիչը առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղակացնում է դպրոցի ղեկավարին, գրասենյակի ղեկավարին.
  • Քոլեջի կողմից պայմանագիրը խախտվում է։
    Ուսանողը կամ Օրինական ներկայացուցիչը գրավոր դիմում է Քոլեջի ղեկավարին՝ նշելով, թե պայմանագրային որ կետերն են խախտվել: Քոլեջի ղեկավարը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանում է ուսանողին կամ օրինական ներկայացուցչին՝ ներկայացնելով մեկնաբանություններ և թերությունները ուղղելուն միտված գործողություններ, ժամանակացույց: Քոլեջի ղեկավարը ուսանողի նամակը և իր պատասխանը ուղարկում է կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին: Եթե ուսանողը համարում է, որ դպրոցի ղեկավարի գործողությունները բավարար կամ արդյունավետ չեն, դիմում է կրթահամալիրի տնօրենին։ Կրթահամալիրի տնօրենը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է հարցի քննարկում՝ ուսանողի, Քոլեջի ղեկավարի և իր հրավիրած մասնագետների մասնակցությամբ: Եթե քննարկման արդյունքները ուսանողին կամ օրինական ներկայացուցչին չեն բավարարում, վերջինս նախաձեռնում է պայմանագրի լուծում։
  • Իրականացվող ուսուցողական ծրագրի արդյունքները սովորողի (օրինական ներկայացուցչի) ակնկալիքներին չեն համապատասխանում։

Որևէ պատճառով պայմանագիրն ընդհատելու որոշում կայացրած Ուսանողը կամ օրինական ներկայացուցիչը դիմում է Քոլեջի գրասենյակ։ Գրասենյակի ղեկավարն այդ մասին գրավոր տեղեկացնում է ուսանողի դասավանդողներին,Քոլեջի ղեկավարին, կազմակերպչին, կրթահամալիրի գրադարանի ղեկավարին, հաշվապահությանը, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, որպեսզի նրանք 48 ժամվա ընթացքում գրավոր ներկայացնեն իրենց նկատառումները,  համաձայնությունը կամ առարկությունը։ Գրասենյակ դիմելու հաջորդ օրը ուսանողը և նրա օրինական ներկայացուցիչը էլեկտրոնային նամակով  ստանում և լրացնում են «Ուսումնառության պայմանագրի լուծման հիմնավորում» թերթիկը կամ տեղեկանում պայմանագրի լուծմանը խանգարող հանգամանքների մասին։ Պայմանագիրը լուծվում է, երբ ուսանողը և օրինական ներկայացուցիչը կրթահամալիրին (գրադարանին, ծրագրի գրասենյակին, հաշվապահությանը և այլն) պարտք չունի, Քոլեջի ղեկավարը (կազմակերպիչը), կրթահամալիրի տնօրենը ուսանողի և ծնողի հետ զրուցելուց հետո հաստատել են պայմանագրի լուծման առաջարկը։ Կրթահամալիրից տեղափոխվող  սովորողների և նրանց օրինական ներկայացուցիչների  լրացրած թերթիկները պահվում են դպրոցի գրասենյակի էլեկտրոնային պահոցում (onedrive-ում)։

  1. Քոլեջի ղեկավարի նախաձեռնությամբ պայմանագրի լուծումը
  • Ուսանողի կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում։
    Կրթահամալիրի ուսանողի պարտականությունները որոշված են կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (9.15-9.20 կետեր) և ուսումնառության մասին կնքած պայմանագրով: Ուսանողի կողմից պարտականությունները չկատարելու կամ կարգապահական կանոնները խախտելու մասին ուսուցիչը գրավոր կամ բանավոր տեղեկացնում է դպրոցի ղեկավարին: Դպրոցի ղեկավարը խախտման մասին զրուցում է ուսանողի հետ և բացատրագիր վերցնում նրանից: Ներքին կարգապահական կանոնների խախտումը կրկնվելու դեպքում Քոլեջի ղեկավարը կարող է ուսանողին հայտարարել նկատողություն, խիստ նկատողություն: Նկատողության մասին տեղեկացվում են ուսանողի ծնողները և Քոլեջի ուսանողները: Էլեկտրոնային մատյանում գրառում է կատարվում նկատողության և դրա համար հիմք հանդիսացող խախտման մասին: Նկատողությունը հրապարակվում է Քոլեջի կայքում։ Նույն սովորողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում «խիստ նկատողություն» տույժը երկրորդ անգամ կիրառելուց առաջ Քոլեջի ղեկավարը սովորողի հարցը ներկայացնում է մանկավարժական խորհրդի քննարկմանը՝ ներառելով Քոլեջի բոլոր դասավանդողներին: Քոլեջի ուսանողների հետ նաև քննարկվում է հարցը՝ կրթահամալիրի խորհրդի ուսանող անդամների նախաձեռնությամբ: Քննարկումների արդյունքում, եթե չի առաջանում դասավանդողների և (կամ) ուսանողների խումբ, որը ուսանողի վարքի վերահսկման պարտավորություն է վերցնում, Քոլեջի ղեկավարը ուսանողին առաջարկում է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն, միակողմանի լուծում է ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ուսանողին, օրինական ներկայացուցչին: Պայմանագրի լուծման հիմքում դպրոցի ղեկավարը դնում է ուսանողի ստացած կարգապահական տույժերը, դպրոցի ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։
  • Ուսանողի, նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում։
    Ուսանողի և նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում Քոլեջի ղեկավարը ուսանողին հիշեցնում է դրա մասին։ Եթե շարունակում է խախտվել պայմանագիրը, Քոլեջի ղեկավարը Քոլեջ է հրավիրում օրինական ներկայացուցչին՝ զրույցի, որի արդյունքը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին` պայմանագրում փոփոխություն անել, կամ պայմանագիրը լուծել։ Պայմանագրի լուծումից առաջ Քոլեջի ղեկավարը խորհրդակցում է Քոլեջի մանկավարժական խորհրդի հետ, ստանում  ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։
  • Կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող պահանջները ուսանողի կողմից չապահովելու դեպքում։
    Կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող պահանջները ուսանողի կողմից չապահովելու դեպքում կիսամյակի վերջում (ուսումնական առաջին-երկրորդ շրջաններ և երրորդ-չորրորդ շրջաններ) դպրոցի ղեկավարը, խորհրդակցելով մանկավարժական խորհրդի հետ, միակողմանի լուծում է ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ուսանողին և օրինական ներկայացուցչին:

Ուսանողի պայմանագիրը լուծելու մասին դպրոցի ղեկավարը գրավոր տեղեկացնում է կրթահամալիրի տնօրենին։

  1. Պայմանագրի լուծումը` որպես լրացում, կցվում է պայմանագրին։ Այնտեղ նշվում են պայմանագրի լուծման օրը, հիմքերը։ Պայմանագրի լուծումից հետ Քոլեջի գրասենյակի ղեկավարը ՀՀ ԿԳՆ ընդունած կարգով շարունակում է ուսանողի` այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու գործընթացը և ուսանողների շարժմատյանում համապատասխան գրանցում անում։

Քոլեջը ուսանողին տրամադրում է ԿԳ նախարարի 2010թ. 1640-Ն հրամանով որոշված փաստաթղթեր (դրանց էլեկտրոնային տարբերակներ):

Ներքին կարգապահական կանոններ

Կրթահամալիրում ուսումնառության պայմանագրի լուծման կարգ

Ուսանողների մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգ