Վարչական խորհրդի նիստ

Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթություն

Հեռավար-առցանց-ինքանկրության նախագծերը հրապարակված է կայքում:
Հրապարակված է հեռավար ուսուցման և ֆիզիկական միջավայրում իրականացվող նախագծերը: Ֆիզիկական միջավայրում աշխատում են հետևյալ խմբերը՝

  • Տեխնոլոգիայի խումբ. համակարգումը՝ Թերեզա Թումանյանի
  • Կարի արտադրության խումբ. համակարգումը՝ Մերի Խանջյանի
  • Պարտեզապուրակային խումբ. համակարգումը՝ Շողիկ Պողոսյանի
  • Գինեգործների-խաղողագործների խումբ. համակարգումը՝ Արտակ Ռշտունու

Ֆիզիկական միջավայրում սովորողների, դասավանդողների խմբերը իրականացնում են սահմանին ուղղված աշխատանքներ՝

  • Թխվածքաբլիթների պատրաստում, նկարազարդում և վաճառք ElLeonsweets ֆիրմայի հետ:
  • Պաշտպանիչ ցանցի գործք

Դուրս մնացող սովորողների մասին տեղեկանք. խնդիրներ, լուծումներ

Այս պահին սովորողները աշխատում են: Շաբաթվա ամփոփումների, կատարած աշխատանքների հաշվառման ժամանակ կներկայացնենք, եթե լինեն նման սովորողներ: Դասավանդողները, կազմակերպիչը ամենօրյա աշխատանքային կապի մեջ են սովորողների հետ:

Արցախցի սովորողների ընդգրկվածության մասին

  • Նախակրթարանի խմբում ունենք 3 տարեկան մի Արցախցի երեխա:

Ջեռուցման շրջանի նախապատրաստում. աշխատանքների մասին տեղյակ է Էրիկ Սարիբեկյանը

  • Տանիքի մի հատվածում փոքր խնդիր կա, որն այսօր լուծում ենք տալիս:
  • Ջրհորդանների խնդիր ունենք: Աշխատանքը անավարտ մնաց:
  • Նախակրթարանի մի մուտք ձռան հատվածում խնդիր ունենք, որը խոսել ենք, որ Գոռը կարգավորի:
  • Պատուհանների հետ կապված փոքր խնդիրներ կան, որոնց մասին Գոռին տեղեկացրել եմ, այս շաբաթ կկարգավորի: