«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Սովորողի ֆիզիկական կրթությանկամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության համակարգ

  • Կրթական օբյեկտներում, այդ թվում՝ բակում, ծխելու բացառում։ Ծխախոտի հետևողական արգելք տանը և փողոցում։
  • Մշտապես օդափոխվող ներքին տարածքներ։
  • Կանաչապատ-ոռոգվող դպրոցական բակեր։
  • Ասֆալտի, բետոնի, մետաղյա պատնեշների և կոնստրուկցիաների բացառում։
  • Ռազմամարզական, բնապահպանական արշավախմբային ճամբարներ կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում, Սևանի «Ժայռում», Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում՝ ընդգրկելով մարզերի, Արցախի, Ջավախքի սովորողներին։

Քոլեջում (ինչպես նաև կրթահամալիրի 5-12-րդ դասարաններում) ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են և մրցումները:

Սովորողին առաջարկվող մարզաձևերը՝

  • նետաձգություն,
  • սուսերամարտ,
  • մարմնամարզություն,
  • ֆուտբոլ,
  • բասկետբոլ,
  • վոլեյբոլ,
  • ձեռքի գնդակ,
  • սեղանի թենիս,
  • հրաձգություն:

Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրել՝

  • լող,
  • հեծանվավարություն,
  • ձիավարություն,
  • եռամարտ,
  • հնգամարտ,
  • մարզական այլ ակումբի պարապմունքներ:

Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Ակումբային պարապմունքները՝ շաբաթական ոչ պակաս, քան 2 անգամ, 70-ական րոպեով, կրթահամալիրի մարզադպրոցում, մասնագիտացած, արդիական միջավայրում վարում են մարզիչները:

Սովորողը մարզական ակումբը ընտրում է յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:

Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:

Պարապմունքների կազմակերպումըհաշվառումն ու գնահատումը

Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով, այդ թվում՝ մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող։ Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել, այդ թվում՝ և դասավանդողը: Բոլոր մարզաձևերի պարապմունքներն սկսվում են նախավարժանքով, հիմնականում՝ բացօթյա:

Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդողը:

Ուսումնական պարապմունքի ժամանակ անվտանգ միջավայրի, գործունեության պատասխանատուն դասավանդող-մարզիչն է: Մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները, որոնց խախտման համար դասավանդող-մարզիչը կարող է քոլեջի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար:

Ուսումնական կիսամյակի վերջում սովորողները հանձնում են սահմանված նորմատիվներ:

  1. «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորական կարգապահություն և զինվորի որոշ հմտություններ» դասընթացներից:
  • «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացը ընդգրկված է «Իրավունք»-ի ծրագրում: Մյուս դասընթացները կազմակերպվում են գործնական եղանակով, ռազմա-մարզական հավաքների, խաղերի, ճամբարների ընթացքում:
  • Հայոց բանակի կազմավորման և կայացման պատմական ժամանակաշրջանների մասին գիտելիքների ուսուցում հայոց պատմության դասընթացի ծրագրով։
  • Հայրենասիրության-հայրենագիտության, պատմության և ռազմական մշակույթի ուսուցում ուսումնական նախագծերի միջոցով, այդ թվում՝ 1918-1920թթ, 1988-1994թթ ազգային ինքնապաշտպանական մարտեր և մարտիկներ։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Զանգեզուրի,  Արցախյան հերոսամարտեր։ Ուսումնական նախագծերի իրականացում թանգարաններում, պատմական հուշարձանների տարածքում։

Կրթահամալիրի ռազմամարզական օբյեկտները, որոնք ծառայում են սովորողների ֆիզիկական կրթությանը՝

  • «Սեբաստիա» մարզամշակութայինհամալիր՝
  • Մայր դպրոցում մարմնամարզական մեծ և փոքր դահլիճներ,
  • մարզական խաղերի, թենիսի դահլիճներ,
  • սուսերամարտի, նետաձգության, հրաձգության մարզասրահներ,
  • բացօթյա մարզադաշտեր՝ ֆուտբոլի, վոլեյբոլի
  • ռազմատեխնիկական գոտի
  • Ագարակում՝ ձիավարժարան
  • Դաշտայինարշավախմբայինճամբարներ Արատեսի դպրական կենտրոնում, Սևանի «Ժայռում»՝ որպես ռազմա-տեխնիկական կրթության, արտակարգ իրավիճակներում կենսագործության ապահովման հմտությունների ուսուցման միջավայր
  • Տաքացվողփակլողավազան՝ ցնցուղներով, հանդերձարաններով (5-12 տարեկանների համար)։

Սովորողի ընտրությամբ լրացուցիչ մարզական կրթություն

  • Ուսումնա-հայրենագիտական պարբերական ճամփորդություններ, քայլարշավ, բարձունքների հաղթահարում՝ խմբով, 1-օրյա և բազմօրյա
  • Դպրոցի, կրթահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված մարզական տոներ, մրցաշարեր։
  • Արշավախմբային-դաշտային ճամբարներ։
  • Մասնակցություն Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարին։
  • Կրթահամալիրի հավաքականի կազմում մասնակցություն քաղաքային, հանրապետական, միջազգային մարզական հավաքների, մրցումների։

Մարզիչների բլոգներ