Ուսումնական ուղեցույց. հոկտեմբեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Արտակարգ հոկտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույց

 

Ուղեցույցը կազմելու համար ելակետեր՝

  • թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա և կլինի ամբողջ հոկտեմբերի ընթացքում.
  • Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին
  • հնարավոր է ապրել, առանց վարակվելու.
  • թագավարակի համար բարենպաստ պայմաններ են փակ, տաք տարածքները, մարդկային կուտակումները.
  • յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից.
  • սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը
  • կրթահամալիրի սովորողների ճնշող մեծամասնությունը ընտրել է ուսումնառության առկա ձևը
  • կրթահամալիրի սովորողների զգալի մասը օգտվում է տրանսպորտային ծառայությունից
  • կրթահամալիրը իրականացնում է ոչ միայն հանրակրթական ծրագրեր :

Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ կառավարության 2020թ․ սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշմամբ հանրապետությունում սահմանվել է կարանտին 2020թ․ սեպտեմբերի 11-ից մինչև 2021թ․ հունվարի 11-ը ներառյալ։ Որոշման հավելվածում բերված են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

Սեպտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարը իր 2020թ․ 23-Ն հրամանով հաստատել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։

ՀՀ առողջապահության նախարարը իր 2020թ․ 24-Ն հրամանով հաստատել է հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սկ № 3.1.2-004-20 սանիտարական կանոնները։

Անհատական հիգիենա

Առավոտյան տանը չափվում է սովորողի, աշխատողի ջերմաստիճանը: Նորմայից բարձր ջերմաստիճանի, կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը, աշխատողը մնում տանը, այս մասին սահմանված կարգով տեղեկացնելով:

Աշխատողի և սովորողի ջերմաստիճանը չափվում և օրվա ընթացքում՝ մինչև պարապմունքների վերջը։ Եթե սովորողի ջերմաստիճանը 37 և ավելի բարձր է, մեկուսացվում է, տեղեկացվում է ծնողին։ Մնում է մեկուսացված մինչև ծնողի գալը։ Եթե աշխատողի ջերմաստիճանը 37 և ավելի բարձր է, տեղեկացնում է մասնաճյուղի գրասենյակին և գնում տուն։

Սովորողը, աշխատողը իր մոտ ունենում է անհատական հիգիենայի միջոցներ` դիմակ, ախտահանող հեղուկով սրվակ, թաց և չոր անձեռոցիկ, հաճախակի լվացվում է, ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը:

Դիմակ կրելը որոշում է սովորողը:

Տրանսպորտը

Եթե սովորողը օգտվում է հանրային տրանսպորտից, պահպանում է դրա համար որոշված կանոնները` չի բարձրանում տրանսպորտ, եթե նստելու տեղերը զբաղեցված են, կրում է դիմակ, ունի մանր` ուղեվարձը վճարելու համար:

Եթե սովորողը օգտվում է կրթահամալիրին սպասարկող տրանսպորտից, բարձրանում, գրանցվում, ձեռքերը մաքրում է ախտահանիչ հեղուկով և նստում իր տեղը: Սովորողը ինքն է որոշում դիմակ կրելու հարցը: Տրանսպորտում աշխատում է քիչ խոսել:

Տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:

Եթե քայլելով (իրենց ընտանիքին պատկանող մեքենայով) է գալիս, ճանապարհին ինքն է որոշում դիմակ կրելու հարցը:

Ուսումնական տարածքները

Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:

Տարածքում դիմակ կրելը որոշում է սովորողը, ուսումնական պարապմունքի ղեկավարը:

Բացօթյա ուսումնական տարածքների մոտ կան լվացարաններ, աղբամաններ, ախտահանիչ հեղուկով սրվակներ:

Ուսումնական գործի կազմակերպական ձևերը

Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
  • հեռավար ուսուցում:

Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:

Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:

Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:

Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:

Սնունդը

2-5 տարեկանների զարգացման խմբերի, 5 տարեկանների խմբերի սաների համար սնունդը պատրաստվում է դպրոց պարտեզի, քոլեջի խոհանոցում։ Սաները սնվում են իրնեց խմբասենյակում։

Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում:

Սովորողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ խանութներից սնունդ, շշալցված զովացուցիչ խմիչք գնելուց:

Կրթահամալիրի մասնաճյուղում ուղեցույցին, սանիտարա հիգիենիկ պահանջներին հետևելու պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է։

Քոլեջում՝

  • Հիմնական կրթության առաջին կուրսի ուսանողները ուսումնական պլանով նախատեսված դասընթացներին մասնակցում է ֆիզիկական միջավայրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսանողն ունի առողջական, ֆիզիկական դժվարություն
  • Հիմնական կրթության հիմքով  3-4-րդ կուրսերի ուսանողները հաճախում են հետևյալ կերպ՝
    «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-4-րդ կուրսերի ուսանողները ուսումնական պլանով սահմանված մասնագիտական գործնական դասընթացներին մասնակցում են առկա, ֆիզիկական միջավայրում են շաբաթը երեք անգամ, իսկ շաբաթվա մյուս օրերին դասավանդողների, մասնագետների հետ աշխատում են հեռավար՝ իրականացնելով դասընթացի տեսական մասը, իրականացնելով անհատական մասնագիտական նախագծերը:
    «Հաշվողական տեխնիկայի սարքավորումների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության 3-4-րդ կուրսերի ուսանողները ուսումնական պլանով սահմանված մասնագիտական գործնական դասընթացներին մասնակցում են առկա, ֆիզիկական միջավայրում են շաբաթը երեք անգամ, իսկ շաբաթվա մյուս օրերին դասավանդողների, մասնագետների հետ աշխատում են հեռավար՝ իրականացնելով դասընթացի տեսական մասը, իրականացնելով անհատական մասնագիտական նախագծերը:
    «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ուսումնական պլանով սահմանված մասնագիտական գործնական դասընթացներին մասնակցում են առկա, ֆիզիկական միջավայրում են շաբաթը երեք անգամ, իսկ շաբաթվա մյուս օրերին դասավանդողների, մասնագետների հետ աշխատում են հեռավար՝ իրականացնելով դասընթացի տեսական մասը, իրականացնելով անհատական մասնագիտական նախագծերը:
  • Ուսանողը իր ուսումնական պլանով որոշված գործնական պարապմունքներին մասնակցում է ֆիզիկական միջավայրում
  • Միջնակարգ կրթության հիմքով Նախադպրոցական կրթություն մասնագիտության ուսանողները ուսումնական պարապմունքներին մասնակցում են շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրը, դասացուցակով նախատեսված դասընթացներին
  • Բարձրագույն կրթության հիմքով Նախադպրոցական կրթություն մասնագիտության ուսանողները ուսումնական պարապմունքներին մասնակցում են շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրը, դասացուցակով նախատեսված դասընթացներին