Առավոտյան ընդհանուր պարապմունք

Հոկտեմբերի 18-ին՝ժամը 9:00-9:15
Երգում ենք Երևանին նվիրված երգեր

Երևանում տոն է

Խոսք` Հովհաննես Ղուկասյանի
Երաժշտություն` Արտեմի Այվազյանի

 Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:

 

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան:

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:

 

Սա Երևանն է

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին

Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո պողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին….

 

Էրեբունի – Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

կրկնակ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:

 

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կյանքն առանց քեզ իզուր կկորչի,

Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

կրկնակ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:

 

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս ենք քեզնով արբել:

Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,

Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

 

Իմ Երևան

Խոսք` Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն` Առնո Բաբաջանյանի

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:

Քարըդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:

 

Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Թե խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան քո ամեն երգի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

 

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:

 

Իրիկնային Երևան

Երեկոն է երբ իջնում,

Գրկում մով այգին,

Ջահելներն են միշտ շրջում՝

Երգը շուրթերին:

 

Աստղերից էլ վառ,

Արևից անմար,

Դա մեր սերն է,

Մեր հույզերն են,

Մեր ուղին պայծառ:

 

Ուռիներն են կապտաշոր

Երգը լուռ լսում,

Բարդիներն են մեղմօրոր

Երգի հետ նազում:

 

Աստղերից էլ վառ,

Արևից անմար,

Դա մեր սերն է,

Մեր հույզերն են,

Մեր ուղին պայծառ:

 

Ու թռչում է երգը մեր,

Մտնում բակ ու տուն,

Ծածանում սիրո հույսեր

Ամեն մի սրտում:

 

Աստղերից էլ վառ,

Արևից անմար,

Դա մեր սերն է,

Մեր հույզերն են,

Մեր ուղին պայծառ:

 

Երևանի գիշերները

Խոսք` Ա. Գրաշու, երաժշտ.` Ա. Դոլուխանյանի

Երևանի գիշերները կապուտակ
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում:

 

Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում:

 

Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում`
Ինձ տենում եմ սև աչքերիդ հայելում:

 

Գարուն Երևան

Գարուն Երևան, սիրուն Երևան,
Վարդեր ես ճամփիս փռում Երևան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում Երևան:

Իմ ջահել սրտի վառ ու վառման հույսն ես, Երևան,
Իմ ժողովրդի անուշ աչքի լույսն ես Երևան,
Իմ Հայաստանի զարդն ես Երևան:

Զուգվել, զարդարվել, շորերով ալվան,
Դու նորահարս ես դարձել Երևան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղիր, երգի՛ր Երևան:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երևան.
Իմ Հայաստանի զարդն ես Երևան:

Երգը շրթունքիս, կռիվ գնացի,
Քո կյանքի համար, անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ, կարոտ մնացի:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երևան.
Իմ Հայաստանի զարդն ես Երևան:

 

էջի լուսանկարը՝ Գոռ Խլոյանի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*