
2d Երևան․ Երևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին բացվել է 1967թ։ Ճարտարապետներ՝ Բաղդասար Արզումանյան, Հովհաննես Մարգարյան։ Երևանի խոշոր խորհրդային մոդեռնիստական կառույցներից է։ Այն կապել է Հերացու փողոցը Նորք թաղամասի հետ` օրական տեղափոխելով մոտ 500 ուղևոր։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան բուհ-երին: 1990-ական թվականներին ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս: Ճապանուղու ուղևորների մոտ 20-30%-ը անվճար հիմունքներով է երթևեկում, նրանց երթևեկության համար պետությունը 1999 թվականից ի վեր չէր վճարում, ինչի հետևանքով 2003 թ. տվյալներով պետության պարտքը «Երևանի ճոպանուղի» ընկերությանը հասել էր 7,000,000 ՀՀ դրամի: 2004 թ-ին տեղի ունեցավ վթար, որի ընթացքում 15 մետր բարձրությունից ճոպանուղու վագոնը ընկավ առանձնատներից մեկի բակը։ Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացել է հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։
Լուսանկարները՝ Արմեն Թորոսյանի
More Stories
Էկոտուր-2022։ Քոլեջում իրականացրած նախագծերի հաշվետու ամփոփում։
Կայացավ Քոլեջի բնապահպանական նախագծերի կլոր սեղանը։ Քննարկմանը մասնակցեցին Միջին դպրոցի, Հյուսիսային դպրոցի և Քոլեջի ուսանողները, դասավանդողները։ Միջին դպրոցի և քոլեջի...
Թռչնադիտարկում Նուբարաշենում․ տեսանյութ
Նախագծի համակարգումը՝ Նելլի Գեղամյանի, Հասմիկ Ուզունյանի Նկարահանումը՝ Լիլիա Ղուլյանի, Սուսան Ամուջանյանի Տեսանյութը՝ այստեղ
Հարթակում ծնողներ են
Մեզ հյուրընկալվել էին Մերի և Դավիթի հայրիկն և մայրիկը։ Մենք համագործակցեցինք նախակրթարանի 5֊6 տարեկանների հետ։ Ավելի մանրամասն` այստեղ։
Թանգարանների այցելություն
Մայիսի 21-ի Թանգարանային գիշեր տոնի և Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում Քոլեջի 1 կուրսի ուսանողների մի խումբ իրականացրեց Թանգարանից թանգարան նախագիծը:...
Մածուն ենք մերում
Այսօր Մայիսյան 17-րդ ստեղծարար հավաքի շրջանակներում` ըստ մեր նախագծի, այսօր պատրաստեցինք մածուն։ Նյութն ամբողջությամբ` այստեղ։
Ուսումնական հունիս
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Մայիսի 30-հունիսի 10 Ճամբարի ուղեցույցը՝ կրթահամալիրի լաբորատորիայի Քոլեջում ճամբարը մասնագիտական գործունեության շարունակություն է: Ճամբարային գործունեության խմբերը...