Հոկտեմբերիկ. Տեխնոլոգիա+երկրագործություն

Այսօր 5 տարեկանների խմբում հերթական ստուգատեսային հինգշաբթին էր: 2 շաբաթ առաջ մենք այցելել էինք ջերմոց-լաբորատորիա, տիկին Շողիկից բույսերի կտրոններ վերցրել, դրել ջրի մեջ, որպեսզի արմատակալեն: Ընթացքում ուսումնասիրել ենք մեր կտրոնները, պարբերաբար փոխել ջուրը, հետևել դրանց արմատակալելուն: Այսօր մեր վերապատրաստվող դաստիարակների հետ ձևավորեցինք մեր ծաղկամանները և տնկեցինք արմատակալած բույսերը: Իսկ տիկին Շողիկը, ինչպես միշտ, մեզ օգնեց իր օգտակար խորհուրդներով: Աշխատանքային ընթացքին հետևելու համար այցելեք մեր դասարանական բլոգ:

«Իմացումի հրճվանք». 5-6 տարեկանների ուսուցում

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*