Ընդհանուր պարապմունք Գյումրիի «Գոհար» մանկապարտեզում

Մեր հայրենագիտական ճամփորդության շրջանակում նախատեսված էր այցելություն Գյումրիի «Գոհար» մանկապարտեզ, որի դաստիարակներն ու այլ մանկավարժներ մեր կրթահամալիրում վերապատրաստումներ էին անցել:  Մենք մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որի ընթացքում մանկապարտեզի սաների հետ երգեցինք Կոմիտասի երգերից, պարեցինք, երեխաները երգեցին նաև այլ երգեր, ցուցադրեցին իրենց տեխնոլոգիական հմտությունները. պատրաստվում էին աշնան տոնին: Մեզ շատ սիրով ու ջերմ ընդունեցին, հյուրասիրեցին իրենց համեղ խմորեղենով և թեյով: Մենք նրանց հրաժեշտ տվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով:
Անուշ Ասատրյան, «Նախադպրոցական կրթություն» բաժին, 3-րդ կուրս

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*