Հարցազրույց մայրիկիս հետ

Քոլեջի 1-1 կուրսի սովորող Վերժինե Կագարյանի հարցազրույցը մայրիկի` կրթահամալիրի նախկին սան Նորա Սիմոնյանի հետ:

-Մայրիկ,  ո՞ր թվականներին ես սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

-Ես կրթահամալիրում սովորել եմ 1988-1998 թվականներին։ Այնուհետև ընդունվել եմ  կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանը և սովորել երկու տարի։ Ափսոսում եմ, որ անավարտ եմ թողել ուսումս։ Եթե հիմա հնարավորություն ունենայի, նորից կվերադառնայի կրթահամալիր։

-Ինչպիսի՞նն էր այդ ժամանակ կրթահամալիրը։

-Կրթահամալիրում հիմա շատ բան է փոխվել, բայց այն ժամանակ էլ կրթահամալիրը շատ լավն էր։ Ես շատ էի սիրում կրթահամալիրի ամեն անկյունը՝ գրադարանը,մեծ ու փոքր դահլիճները, դասասենյակները, ուսուցչանոցն ու ուսուցիչներին։

-Ի՞նչ տվեց քեզ կրթահամալիրը։

-Կրթահամալիրը ինձ տվեց ազատ մտածելու, ինքնահաստատվելու հնարավորություն։Կրթահամալիրը ինձ օգնեց, որ ես կարողանամ ունենալ իմ ուրույն կարծիքն ու չամաչել իմ մտքերն արտահայտելուց։

-Հիշու՞մ ես ուսուցիչներիդ։

-Իհարկե, հիշում եմ, ինչպե՞ս կարող եմ մոռանալ, կյանքում մոռանում են նրանց, ովքեր նշանակություն չեն ունենում, իսկ իմ ուսուցիչները իրենց ուրույն տեղն ունեն իմ կյանքում։

-Ո՞վ է եղել առաջին ուսուցիչդ։

-Առաջին ուսուցիչս եղել է Ղահրամանյան Թամարան, ես նրան երբեք չեմ մոռանա։ Նրա շնորհիվ է, որ մենք դարձել ենք այն, ինչ կանք։ Նա մոր պես սիրել է մեզ։ Հիշում եմ, որ նա երգում էր մեզ համար, այդ երգերն ավելին էին, քան այն դասերը, որ սովորում էինք։ Մենք այդ երգերի շնորհիվ ենք մեծացել ու դաստիարակվել:

-Ի՞նչ կապ ունես հիմա կրթահամալիրի հետ:

-Ինքս հիմա հաճախ չեմ լինում կրթահամալիրում, ժամանակը չի բավականացնում, բայց դու  սովորում ես կրթահամալիրի քոլեջում, և ես շատ ուրախ եմ, որ  ինձ նման սիրով և հաճույքով ես հաճախում քոլեջ։

Սեբաստացու օրեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*