Այսօր «Գեղանկարչություն» առարկայի ժամին ընդհարում է տեղի ունեցել 2-րդ կուրսի ուսանող Անաստաս Սահակյանի և 4-րդ կուրսի ուսանող Վլադիկ Գրիգորյանի միջև: Միջամտել են դասավանդողներն ու ուսանողները, բաժանել են կռվողներն: Քոլեջի ղեկավարը զրուցել է երկու սովորողների հետ: Սակայն դասերի ավարտից հետո Անաստասը դուրս է եկել լսարանից և առանց որևէ բառ ասելու հարձակվել միջանցքում նստած Վլադիկ Գրիգորյանի վրա: Նորից միջամտել են դասավանդողները, բաժանել, զրուցել Անաստասի հետ: Սակայն Անաստասը շատ լարված էր, ագրեսիվ: Քոլեջի ղեկավարը զրուցել է Անաստասի և Վլադիկի ծնողների հետ, տեղեկացրել է միջադեպի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Դպիրյան ընթերցումներ
Next post Монастырь Аратес