Նոր տարին ամբողջ աշխարհում

Ամանորյա այս օրերին ուզում ենք ներկայացնել, թե ինչպես են նշում մարդիկ Նոր տարին տարբեր երկրներում։

Սկսենք Ձմեռ պապիկի հայրենիք Ֆինլանդիայից։

Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի երկիր, որը թարգմանաբար նշանակում է ճահիճների երկիր։

Սուոմի երկիրը կամ Ֆինլանդիան հայտնի է որպես Ձմեռ պապիկի կամ Սանտա Կլաուսի հայրենիք։ Բոլոր երեխաները հավատում են, որ Ձմեռ պապը հենց այստեղ՝ ֆիննական Լապլանդիայում է ապրում, և ամեն տարի Սուրբ ծննդյան գիշերը եղջերուներ լծված սահնակով այստեղից է սկսում իր ճանապարհորդությունը։

Ֆինլանդիայում ձմեռային գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը ինչպես ամբողջ կաթոլիկ աշխարհում տոնում են դեկտեմբերի 25-ին։

Իսկ Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկի հայրենիքում ընդունված է գուշակություններ անել։ Ապագան գուշակում են հալված արճիճի կամ մոմի օգնությամբ։ Արճիճի կամ մոմի տաք հալոցքը կաթեցնում են ջրի մեջ։ Հալոցքը ջրի մեջ սաշչում ու քարանում է ամենաբազմազան ձևերով, լորոնցով էլ հենց փորձում են գուշակել, թե Նոր տարին ինչ է բերելու։

Ֆիններն անպայման այդ օրը նշում են Սուրբ ծննդյան օրվա նման առատ սեղանների մոտ։ Ուտեստներից պարտադիր են սալորի կիսելը և բրնձով քաղցր շիլան, կարտոֆիլով սալաթը։

Ամանորի պարտադիր հյուրն է նաև Ձմեռ պապը, որին ֆիններն անվանում են Յոլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «Սուրբ ծննդյան այծ»։ Սա ամենևին էլ վիրավորական անվանում չէ, պարզապես ֆինն Ձմեռ պապը ամանորյա նվերները տեղափոխում է այծին լծված սայլակով։

Յոլուպուկին շատ բարի է, կատարում է երեխաների ցանկությունները, կարևորն այն է, որ ցանկությունները շատ բարձրաձայն չասվեն, քանի որ նա շատ լավ լսողություն ունի և հրաշալի լսում է նույնիսկ շշուկով ասվածը։ Իսկ եթե բարձր բղավես ցանկություններիդ մասին, դա կարող են լսել նաև չար ոգիները։

Թարգմանությունը՝ Անժելա Շամոյանի:

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*