Սուրբ ծնունդը Հայաստանում

Քրիստոսի ծննդյան բարի ավետիսը Հայաստանում հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին են մարդիկ միմյանց տալիս: Հայ առաքելական եկեղեցին  Սուրբ ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Տոնի մեկնարկը տրվում է հունվարի 5-ի երեկոյան ճրագալույսի պատարագով: Տոնական սեղանի ուտեստներն են՝ ձուկ, չամիչով ձլավ և գինի:

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեաց կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչը ջուրն են իջեցնում, քահանան սրբալույս է կաթեցնում այդ ջրի մեջ և օրհնում: Ավանդույթի համաձայն՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում՝ որպես օրհնություն:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Ամանորյա բարեմաղթանքներ
Next post Առավոտյան ընդհանուր պարապմունք