«Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության դիպլոմային նախագծի կազմակերպման մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
«Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության դիպլոմային նախագծի կազմակերպման  մասին

  1. Հաստատել Քոլեջի միջին մասնագիտական կրթության «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության  ավարտական աշխատանքի փուլերի բովանդակությունը և ժամանակացույցը.
  • աշխատանքային փուլ՝ մարտի 4-մայիսի 20
  • ամփոփման փուլ՝ մայիսի 21- հունիսի 10
  • դիպլոմային նախագծերի հրապարակում սովորողների, դասավանդողների բլոգներում՝ հունիսի 15
  • նախագծի պաշտպանություն՝ հունիսի 26
  1. Մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգը (հավելված 1)։
  2. Աշխատանքային խմբերի համակարգողների ներկայացմամբ հաստատել նախագծի աշխատանքային փուլի խմբերը, նախագծի իրականացման հաստատությունը, նախագծի ղեկավարներին (հավելված 2)։

Հավելված 1

«Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգ

  1. Ավարտական աշխատանքի բովանդակությունը, աշխատակարգը քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։
  2. Ավարտական աշխատանքն իրականացվում է երկու փուլով՝
  • ավարտական նախագծի աշխատանքային փուլ՝ նախագծի իրականացում կրթահամալիրի դպրոցներում, ՏՏ լաբորատորիայում
  • նախագծի ամփոփման փուլ (ավարտական թեզի ձևակերպում)։

3․ Աշխատանքային խմբերի համակարգողները կրթահամալիրի ՏՏ լաբորատորիայի մասնագետներն են։

4․ Նախագծի ղեկավարները աշխատանքային խմբի ուսանողներին աջակցում են.

  • հավաքելու նախագծի ուսումնական նյութերի փաթեթները,
  • յուրացնելու բովանդակությունը և աշխատանքի հմտություններ,
  • կազմելու և իրականացնելու շաբաթական աշխատանքային նախագծեր,
  • դրանց արդյունքները ներկայացնելու ուսումնական բլոգներում,
  • նախապատրաստվելու աշխատանքի երկրորդ փուլին.
  • նախագծի իրականացման փուլում առաջացած խնդիրները ներկայացնելու նախագծի համակարգողին, քոլեջի ղեկավարին։
  • հավաքելու նախագծի առաջին փուլի արդյունքում իրենց թեզի բովանդակությանը համապատասխան նյութերի փաթեթները.
  • ուսումնասիրելու, վերլուծելու-համակարգելու նյութերը.
  • ներկայացնելու-հրապարակելու աշխատանքը։

 

Դիպլոմային նախագծեր, Փաստաթղթեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*