«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության դիպլոմային նախագծի կազմակերպման մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության
դիպլոմային նախագծի կազմակերպման  մասին

 

  1. Հաստատել Քոլեջի միջին մասնագիտական կրթության «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության  ավարտական աշխատանքի փուլերի բովանդակությունը և ժամանակացույցը.
  • նախագծի աշխատանքային փուլ՝ մարտի 1-ապրիլի 30
  • նախագծի ամփոփման փուլ՝ մայիսի 1-հունիսի 9
  • դիպլոմային նախագծերը հրապարավում են ուսանողների բլոգներում՝ հունիսի 10
  • նախագծի պաշտպանություն՝ հունիսի 18
  1. Մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգը (հավելված 1)։
  2. Աշխատանքային խմբերի համակարգողների ներկայացմամբ հաստատել նախագծի աշխատանքային փուլի խմբերը, նախագծի իրականացման հաստատությունը, նախագծի ղեկավարներին (հավելված 2)։

Հավելված 1

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության  ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգ

  1. Ավարտական աշխատանքի բովանդակությունը, աշխատակարգը քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։
  2. Ավարտական աշխատանքն իրականացվում է երկու փուլով՝
  • նախագծի աշխատանքային փուլ
  • նախագծի ամփոփման փուլ (ավարտական թեզի ձևակերպում)։
  1. Յուրաքանչյուր փուլի համար որոշվում են նախագծի աշխատանքային խմբերը, ղեկավարները։
  2. Նախագծի աշխատանքային խմբերի համակարգողներն են՝
  • կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ դպրոց-պարտեզների  դասվարները, դաստիարակները,երաժշտության մասնագետը:
  1. Աշխատանքային խմբերի համակարգողները՝
  • նախագիծը, դրա իրականացման փուլի աշխատանքները, աշխատակարգը ներկայացնում են այն հաստատություններում, որտեղ իրականացվում է, ներգրավում նախագծում հաստատությունների աշխատողներին,
  • որոշում են կրթահամալիրի դպրոց-պարտեզում նախագծի ղեկավարներին,
  • ներկայացնում են նախագծի ամփոփման փուլի բովանդակությունը, աշխատակարգը, երկրորդ փուլի աշխատանքային խմբերի, ղեկավարների առաջարկություն,
  • ներկայացնում են նախագծով անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, նախագծի ղեկավարների գործուղման հայտեր,
  • հետևում են նախագծի իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում առաջարկում փոփոխություններ աշխատակարգում, ժամանակացույցում.
  • սահմանված կարգով ամսական լրավճար են առաջարկում նախագծի ղեկավարներին։
  1. Նախագծի առաջին փուլի ղեկավարները աշխատանքային խմբի ուսանողներին աջակցում են.
  • հավաքելու նախագծի ուսումնական նյութերի փաթեթները,
  • յուրացնելու բովանդակությունը և դրա փոխանցման, սաների, ծնողների հետ աշխատանքի հմտություններ,
  • կազմելու և իրականացնելու շաբաթական աշխատանքային նախագծեր,
  • դրանց արդյունքները ներկայացնելու ուսումնական բլոգներում,
  • նախապատրաստվելու աշխատանքի երկրորդ փուլին.
  • նախագծի իրականացման փուլում առաջացած խնդիրները ներկայացնելու նախագծի համակարգողին, քոլեջի ղեկավարին։
  1. Նախագծի երկրորդ փուլի ղեկավարները այդ փուլի աշխատանքային խմբերի ուսանողներին աջակցում են.
  • հավաքելու նախագծի առաջին փուլի արդյունքում իրենց թեզի բովանդակությանը համապատասխան նյութերի փաթեթները (տարբեր աշխատանքային խմբերի նյութերից).
  • ուսումնասիրելու, վերլուծելու-համակարգելու նյութերը.
  • ներկայացնելու-հրապարակելու աշխատանքը։

Դիպլոմային նախագիծը

Դիպլոմային նախագծեր, Փաստաթղթեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*