
Բանգլադեշյան պլեներ ստուգատես-փառատոն. օր առաջին
Հունիսի 12
- Բանգլադեշյան պլեներ 2017՝ 1-ին օրը
- 10։00 -11։00 Երաժշտական փառատոն. դասարանական հաշվետու լսումներ. Մայր դպրոցի Սեբաստիա համերգասրահ
- 11:00 -11:40 Թարգմանական փառատոն- Դպրոցները օտար լեզվի դասավանդողներից և սովորողներից կազմում են աշխատանքային խմբեր, որոնք օրվա ընթացքում բազմալեզու լուսաբանում են պլեներային առօրյան: Կրտսեր դպրոցներում դա իրականացվում է անգլերեն և ռուսերեն, իսկ միջին ու ավագ դպրոցներում՝ նաև երրորդ օտար լեզուներով: Սովորողների խմբերը, ինչպես նաև անգլերենի և ռուսերենի դասավանդողները կարող են փոփոխվել, իսկ երրորդ օտար լեզվի մասնագետները աշխատում են ամեն օր: Նյութերը կհրապարակվեն Կրթահամալիրի կայքի օտարալեզու բաժիններում- Կրթահամալիրի դպրոցների մասշտաբով
- 12։00 -13:00 Թատերական փառատոն — Ընդհատակ ակումբ «Ներսս» Մոնոներկայացում,դերակատար՝ Դիանա Տատինցյան, բեմադրությունը՝ Քնարիկ Ներսիսյանի, տեքստը՝ Դիանա Տատինցյանի, Հովիկ Կեոկչերյանի, երաժշտությունը՝ Էնիո Մարիկոնեի.Նոր Գեղարվեստ. Ընդհատակ ակումբ,Նոր Գեղարվեստ
- 13:00 Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն- Սոնա Աթալյանի «Իմ երկրորդ մասնագիտությունը» ֆոտոցուցահանդեսի բացում, Քոլեջ
- 14։00-15։00 Երաժշտության-պարի փառատոն — Գեղարվեստի դպրոց, արեւելյան լանջ
- 18:00 «Գեղարվեստը կրթահամալիրում». «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա». Արևելյան դպրոցի համերգ-ցուցադրություն-ներկայացումը