Թարգմանական փառատոնի նյութերի քննարկում Քոլեջում
Այսօր՝ հունիսի 13-ին , մենք՝ քոլեջի սովորողներս, քննարկում էինք թարգմանական փառատոնի՝ մեզ ուղարկված նյութերը: Դրանք Միջին և Ավագ դպրոցի սովորողների թարգմանություններն են, հիմնականում գիտահանրամատչելի նյութեր: Ուղարկված նյութերը չունեին ներածական բաժին, ինչը տեղեկություններ պիտի տար նյութերի հղումների և աշխատանքային այլ մանրամասների մասին: Նյութերում շատ էին սխալները, անճշտությունները, զգացվում էր թարգմանական հմտությունների պակաս: Շատ էին նաև տեխնիկական թերությունները. տեքստի բառերը կպած են, առանց բացատների: Ուղարկված նյութերի մի մասը տեսաթարգմանություններ է, որոնցից շատերը չունեին կցված տեքստեր: Սա նույնպես դժվարացնում է թարգմանության որակի մասին կարծիք ձևակերպելը. որովհետև միայն լսելով հնարավոր չէ հասկանալ նյութի թարգմանական արժեքը, եթե նշված չէ սկզբնաղբյուրը: Այսպիսի խնդիրները, իհարկե, դժվարացնում են նյութերի քննարկումը և ընտրությունը, բայց Քոլեջի սովորողներս ակտիվորեն էինք աշխատում: Առանձնացրինք Անուշիկ Նիկողոսյանի «Ստեղծականություն, օժտվածություն, թե ընդունակություն» հոդվածի հաջողված թարգմանությունը, Աննա Գանջալյանի «Պատկերազարդ մեդիագիրքը», Սիլվա Հությունյանի և իր սովորողների ուղարկած Վ. Սարոյանի «Գաստոն» պատմվածքի թարգմանությունը և էլի մի քանի նյութեր:
Նյութը՝ Մարիամ Հովհաննիսյանի, Քոլեջ, չորրորդ կուրս