Նախագծեր

«Պաշտպանենք կենդանիներին» նախագծին մասնակցելու հրավեր

1-3 խմբի ուսանողներ Ազատուհի Հարությունյանի և Ավետիս Պետրոսյանի հետ որոշեցինք բնագիտական նախագիծ պատրաստել մեր տան կենդանիների մասին: Նպատակը՝ ուսանողների ուշադրությունը կենտրոնացնել կենդանիների խնդիրների շուրջ, ցույց տալ, թե որքան հոգատար, հավատարիմ  և բարի ընկեր է կենդանին մարդու համար:

1-1 խմբի հետ միասին սկսել ենք նախագիծ, որով արտահայտելու ենք մեր բացասական դիրքորոշումը կրկեսում վարժեցրած կենդանիների ցուցադրության վերաբերյալ, քանի որ կենդանիները վարժեցման ժամանակ ենթարկվում են ծեծի, պահվում են դաժան պայմաններում: Նախագծի արդյունքում պատրաստելու ենք տեսահոլովակ, որում պատմելու ենք կրկեսի կենդանիների դժվար կյանքի մասին և կոչ ենք անելու արգելել կրկեսում կենդանիներ ցուցադրել: Հրավիրում ենք քոլեջի ուսանողներին միանալ մեր տեսահոլովակի նկարահանմանը:

Իսկ մեր սեփական կենդանիների մասին պատմելով՝ կկարողանանք մարդկանց հիշեցնել բարության, հոգատարության և կենդանիների հանդեպ մարդկային վերաբերմունքի մասին:

 

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*