Կրթական ծրագրերի տարածում. Բուն Բարեկենդանը Շիրակի մարզի Ազատան գյուղում

Մարտի 3-ին  «Բարեկենդանի ծեսը կրտսեր դպրոցում, քոլեջում» նախագծով Քոլեջի և Արևմտյան դպրոցի մի խումբ մեկնում է Շիրակի մարզի Ազատան գյուղ: Բարեկենդանի ծեսը կիրակնօրյա դպրոցում  իրականացնելու համար մեզ էր դիմել ուսուցչուհի Գոհար Գալթագազյանը: Համացանցով ուղարկել ենք ծեսի աշխատանքային նյութերը, իրականացման ընթացքը: Համացանցով, հեռախոսազանգերով անընդհատ կապի մեջ լինելով՝ պատրաստվում ենք: Ընթացքը խոստումնալից է, սպասենք արդյունքին:
Քոլեջը համագործակցում է Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանների հետ, որոնց կազմակերպիչն է Սոնա Փափազյանը:

Սոնա Փափազյան. Կրթական ծրագրերի փոխանակման նախագիծ

Ճամփորդություններ, Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*