Իմ տպավրությունները Ջավախքից

 

Հունիսի 22-24-ը «Կրթական փոխանակումների» ծրագրով կրթահամալիրի ուսուցիչներով և սովորողներով ճամփորդություն  կատարեցինք դեպի Ջավախք, Ախլցխա և Վալե: Սկզբում գնացինք Մեծ Պամաճի գյուղ` Վալեի դպրոցի տնօրենի տուն: Ապա ինձ տարան ուսուցիչներից մեկի տուն, որտեղ պիտի գիշերեի: Ես  միանգամից մտերմացա ուսուցչուհու աղջկա հետ, ով նույնպես աշխատում էր Վալեի դպրոցում, մաթեմատիկայի ուսուցչուհի էր: Նա այնքան սիրալիր էր և կրում էր մայրիկիս անունը՝ Շողիկ:

Հաջորդ օրը մեզ անակնկալ էր սպասվում. Վալեի դպրոցի ուսուցիչներով ու աշակերտներով մենք եղանք Աբասթումանիում, այցելեցինք աստղադիտարան և հյուրասիրություն  արժանացանք: Եռօրյա ճամփորդության ընթացքում շատ վայրերում եղանք. տեսանք Փարվանա լիճը, Ռաբաթ ամրոցը, Վարձիան, Վահան Տերյանի հայրենի գյուղը, տուն-թանգարանը,  Թբիլիսին` իր Սուրբ Գևորգով, Խոջիվանքով, Հավլաբարով, Ապակե կամրջով ու Մետեխի վանքով:
Ես առաջին անգամ էի կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների հետ երկրից դուրս գալիս: Ինձ համար ամեն ինչ սպասվածից էլ հետաքրքիր և հագեցած անցավ: Ծանոթացանք նոր վայրերի, իրար ավելի լավ ճանաչեցինք և շատ հետաքրքիր տեղեկությունների տիրապետեցինք: Ճիշտ է, վերջին օրը ափսոսանքով եզրափակեցինք մեր ճանապարհորդությունը, բայց վերադարձանք հայրենիք բարձր տրամադրությամբ և ոգևորությամբ:

Պատումը` Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*