Հրաման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա պետական որակավորող հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասին


01/08.1/4817-19

2019-03-27

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.07.2006թ. N 638-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի 2019թ. մարտի 26-ի թիվ 19-03-086 գրությունը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ

  1. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա պետական որակավորող հանձնաժողովների նախագահներ նշանակել.

— Կարո Ավետիսյանին` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնկարանի համակարգող, այգեգործ «Այգեգործություն» մասնագիտության գծով,

— Նարեկ Բաբայանին` «Ոսկե կար» ՍՊԸ մասնագիտացված կարի արտադրամասի դիզայներ — մասնագետ «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության գծով,

— Միսակ Մելքոնյանին` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչի տեղակալ «Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն» մասնագիտության գծով,

— Զարուհի Կարապետյանին` «Թեսթի տուր» ճամփորդական գործակալության տնօրեն, խոհանոցային և գյուղական  տուրիզմի կազմակերպիչ, հաղորդավար «Խոհարարական գործ» մասնագիտության գծով,

— Վահագն Սարգսյանին՝ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածու «Պարտեզապուրակային գործ» մասնագիտության գծով:

  1. Պետական որակավորող հանձնաժողովների նախագահներին՝ պետական ամփոփիչ ստուգման ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել արդյունքների մասին հաշվետվությունները:
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանին:

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փաստաթղթեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*