Հրաման միջին մասնագիտական կրթական ծրագրի 2018-2019 ուսումնական տարվա պետական որակավորվող հանձնաժողովների նախագահների նշանակելու մասին

01/08.1/4816-19 

2019-03-27

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.07.2006թ. N 638-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի 2019թ. մարտի 26-ի  N 19-03-186 գրությունը`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ

  1. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018-2019 ուսումնական տարվա պետական որակավորող հանձնաժողովների նախագահներ նշանակել
  • Հեղինե Խաչատրյանին` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սկզբնական կրթության» ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության գծով,
  • Զարուհի Տոնոյան` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի` «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» բաժնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու «Գրադարանային գործ» մասնագիտության գծով,
  • Աշոտ Հակոբջանյանին` «Ոսկան Պետրոսյան» Ա/Ձ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ավագ մասնագետ «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության գծով,
  • Աստղիկ Կարախանյանին` մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի «ՄԿՈՒ» զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար «Գործավարություն` օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության գծով,
  • Աննա Ղուկասյանին՝ «Աննա Ղուկասյան» Ա/Ձ տնօրեն «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության գծով,
  • Լուսինե Պողոսյանին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան խեցեգործության մանկավարժ «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության գծով,
  • Խանդութ Պարուրյանին` «Քեմբրիջ» միջազգային դպրոցի դասավանդող, լուսանկարիչ «Լուսանկարչական գործ» մասնագիտության գծով:
  1. Պետական որակավորող հանձնաժողովների նախագահներին` պետական ամփոփիչ ստուգման ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնել արդյունքների մասին հաշվետվությունները:
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանին:

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Փաստաթղթեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*