Օրվա գույնը. Գաբրիել Գարսիա Մարկես

Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։ Գաբրիել Գարսիա Մարկես

Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը հասարակ հեռագրավարի տասնվեց երեխաներից ավագն էր: Մինչև 8 տարեկանը Մարկեսին պահել ու դաստիարակել են նրա տատն ու պապը:
Նախկինում մամուլը բազմիցս «թաղել է» գրողին: Ժամանակ առ ժամանակ տարբեր ԶԼՄ-ներում Մարկեսի մահվան մասին հայտնված լուրերը նրան սովորեցրել էին հումորով և հեգնանքով մեկնաբանել իր «հերթական մահը»:

Քչերը գիտեն, որ Գարսիա Մարկեսը կյանքում միայն մեկ անգամ է փորձել հեքիաթ գրել, որը կարդալով, Մարկեսի որդիները տարակուսել են. «Դու իսկապես կարծում ես, որ երեխաներն այդքան հիմա՞ր են»:

Գաբրիել Մարկեսը չէր սիրում ինքնաթիռ նստել: Մարկեսի գործերում հաճախ է հաստատվում միջազգայնորեն ճանաչված ասույթը, թե’ սերը տարիք չի հարցնում:

Աֆորիզմներ.

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքը մենք այլևս չունենք:
Դարձեք ավելի լավը և նախ ինքներդ հասկացեք, թե ով եք դուք, մինչև կհանդիպեք մեկ ուրիշին և հույս կունենաք, որ նա ձեզ կհասկանա:

Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:

Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:

Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։
Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:

Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*