3 thoughts on “Դիպլոմային նախագիծ. Նազենի Հովհաննիսյան

  1. Նվարդ Սարգսյան
    Նազենի Հովհաննիսյանը բավական մանրամասն ներկայացրել է մարմնամարզական գործունեությունը, որ իրականացվում է կրթահամալիրի նախակրթարաններում: Խոսքը գրագետ է, հետաքրքիր պատումներ ունի: Ուսումնասիրեցի նաև բլոգը՝ ակտիվ է, ունի գործունեության բոլոր ձևերի համապատասխան բաժինները, բլոգը լի է հետաքրքիր նյութերով, թարգամանություններով, տեսաֆիլմերով, ուսումնառության տարիների մասին պատմող նյութերով: Այս տարվա մասնագիտական փորձառությունը ամբողջությամբ ամփոփված է: Լավ է աշխատել

  2. Գրախոսություն
    Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ Նազենի Հովհաննիսյան դիպլոմային աշխատանքի վերաբերյալ:
    Նազենի Հովհաննիսյանի ներկայացրած թեման՝«Մարմնակրթությունը նախակրթարանում» (ղեկավար՝ Աննա Հայրոյան ) առողջ ապրելակերպի նկարագրությունն է, որն անհրաժեշտ է տարիքային բոլոր փուլերում: Ինչպես ասում են՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի»:
    Իր աշխատանքի միջոցով նա բարձրացնում է այն կարևոր հարցը, որ հաճախ մենք զբաղվում ենք կրթությամբ, ինքնակրթությամբ և հետին պլան մղում մարմնակրթությամբ զբաղվելու անհրաժեշտությունը:
    Նազենի Հովհաննիսյանը կարողացել է ներկայացնել այս նախագծի նպատակը, խնդիրները, անդրադարձել է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացմանը, մարմնակրթության պարզաբանմանն ու կարևորությանը:
    Նա ներկայացրել է մարմնակրթության բաղկացուցիչ մասերն, այն ուղիներն , որոնց միջոցով կարող ենք ունենալ առողջ մարմին:
    Նազենի Հովհաննիսյանը ուսումնասիրել և ներկայացրել է նախակրթարանում մարմնակրթության այն բաղկացուցիչ մասերը, որոնց միջոցով աօողջ մարմին ու գեղեցիկ կեցվածք ենք ստանում: Դրանք են՝«Մարզատոն», «Ազգային խաղեր», «Լողափային ֆլեշմոբ, խաղեր», «Հեծանիվներ», «Ամառային լողափ» և այլն:
    Նա անմիջականորեն մասնակիցն է եղել դրանց, զանազան տեսանյութերի միջոցով ներկայացրել է նախակրթարանի երեխաների առողջ ապրելակերպը:
    Նազենի Հովհաննիսյանն ապացուցում է, թե ինչպես կարելի է ֆիզիկական դաստիարակությունը զուգակցել գեղագիտականի հետ: Դրանք մենք տեսնում ենք նրա բերած տեսանյութերում, թե ինչպես են նախակրթարանում երեխաներն ազգային խաղերի, պարերի, խաղերգերի կատարման միջոցով հաղորդակից դառնում մեր ազգային մշակույթին: Նրա ներկայացրած նախագիծն երեխաների ներդաշնակ ու համակողմանի զարգացման լավագույն արդյունք է:
    Այս թեմայի միջոցով Նազենի Հովհաննիսյանը ցանկացել է կարևորել, որ մարմնակրթությունն ևս կրթություն է, որն անհրաժեշտ է փոքրուց սովորել և կրթվել:

    Շամիրամ Պողոսյան

  3. Նազենի Հովհաննիսյանը մասնագիտական փորձառություն է անցել Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների զարգացման խմբերում: Դիպլոմային նախագագծի թեման է «մարմնակրթությունը նախակրթարանում»: Աշխատանքը թերի է, չկա պատում, մեթոդ, վերլուծություն, դիտարկում և այլն, իսկ սոսկ տեսանյութերը դեռ ոչինչ չեն ասում: Այս ընթացքում լավ օրիակ կարող էր լինել կրթահամալիրում սկսված տեսադասերը: Աշխատանքը արժանի է բավարար գնահատականի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Դիպլոմային նախագիծ. Թովմասյան Արուսյակ, Գրիգորյան Նելլի, Վանոյան Գոհար, Սահակյան Ալլա, Սարգսյան Օֆելյա
Next post Դիպլոմային նախագիծ. Հասմիկ Համբարձումյան