One thought on “Դիպլոմային նախագիծ. Նարինե Ամուջանյան

  1. Նախադպրոցական կրթություն 

    Միջնակարգ կրթության 2-րդ կուրս

    Նարինե Ամուջանյան

    Նարինե Ամուջանյանը Հյուսիսային դպրոցի 2016-2017ուստարվա հինգ տարեկանների զարգացման խմբի երկարացված օրվա կազմակերպիչն է։ Նարինեի շուրջտարյա գործունեության ողջ ընթացքին անձամբ եմ հետևել։ Տարվա ընթացքում Նարինեի աշխատանքային գործունեության արդյունքում նկատելի էր աշխատանքային և գործունեության կազմակերպման ուղղվածությունը։ Երևի դա իր մասնագիտությունից էր գալիս, որն արտահայտվում էր նկատելի արդյունքով։ Իրականում գործունեության բոլոր ձևերում գերակշռում էին գույները, նկարչական և ստեղծագործական տարբեր մոտեցումները։ Այդ իսկ պատճառով էլ Նարինեին առաջարկվեց հետևել այդ ուղղությանը, վերլուծել, մեկնաբանել և ներկայացնել նաև դիպլոմային աշխատանքի տեսքով։ Որպես թեմա` ընտրվեց «Արտ-թերապիա»-ն կամ պարզապես  «Թերապիաները մանկավարժությունում»։ Դիպլոմային աշխատանքի վերջնական տարբերակը մեծ անակնկալի բերեց, քանի որ ընթացքն իմ աչքի առաջ էր ընթացել, իսկ տեքստային նկարագրությունը կարծես այլ մանկավարժական հարթակի, միջավայրի մասին լիներ։ Ակնհայտ էր, որ Նարինեն չէր վստահել իր պատումին և կատարել էր արտատպումներ՝ համացանցից թեմայի մասին տեսական տարբեր հատվածներ, երբեմն էլ կրկնվող և անհասկանալի կտորներ։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարի և իմ միջամտությամբ, զրույցների և հետևողականության արդյունքում պատումը դարձավ իրական։ Դիպլոմային նախագծի թեման շատ կարևոր է, առանցքային։ Նարինեն վերլուծել և ներկայացրել է իր թեմային առնչվող փոքրիկ տեսական մեջբերումներ, ինչպես նաև ներկայացրել իր գործունեության ընթացքում միջավայր մտած մանկավարժական նոր գործիքները, դրանց կիրառումը և այն արդյունքը, որ ստացել է փորձարկելուց։ Առկա է նաև գործնական աշխատանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Դիպլոմային նախագիծ. Շուշան Միրանյան
Next post Դիպլոմային նախագիծ. Նաիրա Դանիելյան