Ազգային օպերա. «Համբարձում»

Մայիսի 10
15:15-16:00
Մեդիաուրբաթ-համերգ

 

  • Բարակ առու, զուլալ ջուր – ազգային պարերգի կատարում

Միասնական ընթերցում

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային:
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան:
— Կանչե՜, հավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, լավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, կանչիդ ես ղուրբան: (Թումանյան)

Ելավ շինական՝

Ցանեց առավ բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն: (Կոմիտաս)

 

Տաշտներդ լի հաց լինի,

Դըռներըդ միշտ բաց լինի: (Թումանյան)

  • Աման, աման Դերիկո յար

Միասնական ընթերցում

Գարունը եկավ, հավքերը եկան,

Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան:

— Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ մեզ համա՛ր, ողջ ձեզ համա՛ր:

Հեյ, գյուլ եմ – Համբարձման ծիսական պարերգի կատարում

Մասնակիցների մի մասն անջատվում է ընդհանուր խմբից, գալիս է կենտրոն, որտեղ կարպետի վրա դրված են ծաղիկներ, ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր: Աղջիկները վերցնում են ծաղկեփնջերը, ծաղկեպսակները դնում են իրենց գլխին, նոր ծաղկեփնջեր են կապում:

Համբարձման անուշ գիշեր է – Համբարձման ծիսական պարերգի կատարում

Միասնական ընթերցում

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Միասին երգում են.

Սարերին գարուն կուգա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քու սիրածը տուն կուգա,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ բարի բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Երգում ու պարում են. Սարեն կուգաս

Պարերգեր

  • Աբարանը քարոտ ա
  • Ծառի տակին կար կանեմ
  • Կաքավն էկավ

Պարեր

  • Շամ քելեցի
  • Բուլուլ
  • Յալլի
  • Սղերդի քոչարի
Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*