Առավոտյան ընդհանուր պարապմունք

Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ…

Պարապմունքը վարում է Նինել Աղամյանը

  • 1713 — Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ
  • 1845՝ ֆրանսիական բանակի զինվորներն սպանում են հարյուրավոր ալժիրցի քաղաքացիական անձանց
  • 1886՝ առաջին անգամ արտադրվում է Ջոն Փեմբերթոնի John C. Pemberton ստեղծած Կոկա-Կոլա ըմպելիքը
  • 1984 — Սովետական Միությունը հայտարարում է Լոս Անջելեսի XXIII ամառային օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին
  • 1992՝ սկսվում է Շուշիի ազատագրումը
  • 2018՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետէ ընտրվում Նիկոլ Փաշինյանը
  1. Հավաքից հավաք, ներկայացնում է Պայծառ Հարությունյանը
  2. Մայիսյան հավաքին ընդառաջ
  3. Օրվա գույնը՝ Յոհաննես Բրամս
  4. Կարդում ենք Վահան Տերյան «Մթնշաղ»
  5. Միասնական պարեր

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող,
Հիվանդ սիրտը չի տրտնջում, չի ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Որ ողջ կյանքդ է մի անսահման քաղցր նինջ…
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*