Դիպլոմային նախագիծ. Գայանե Կարապետյան

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտական խմբի ուսանող Գայանե Կարապետյանի դիպլոմային նախագիծը բլոգում:

Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

2 comments to Դիպլոմային նախագիծ. Գայանե Կարապետյան

  • admin

    Նվարդ Սարգսյան
    Գայանե Կարապետյանը ներկայացրել է «Ավանդական և նորաստեղծ ծեսերը նախակրթարանում» դիպլոմային նախագիծը: Նախագիծը հագեցած է և՛ տեսական նյութով, և՛ գործնական-պատում-ֆիլմերով: Գրված է գրագետ, կա հստակ շարադրանք, նկարագրություն: Վատ է, որ դիպլոմային նախագծում ներկայացրած տեսաֆիլմերը իր պատրաստածները չեն, թեկուզ բոլոր ֆիլմերում իր ներկայությունը կա, թեկուզ իր բլոգում շատ են հենց իր ֆիլմերը՝ յութուբյան համապատասխան էջից:
    Բլոգը ակտիվ է, լի մասնագիտական նյութերով, ֆիլմերով, թարգմանություններով, պատումներով, ֆոտոշարերով: Տարվա ընթացքում ակտիվ մասնակցել է բոլոր նախագծերին, սիրով փոխարինել է դաստիարակներին:

    Reply
  • admin

    Շամիրամ Պողոսյան
    Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ Գայանե Արամի Կարապետյանի դիպլոմային աշխատանքի վերաբերյալ:

    Գայանե Կարապետյանի ներկայացրած դիպլոմային աշխատանքի թեման ՝ «Ավանդական և նորաստեղծ ծեսերը նախակրթարանում» ( ղեկավար՝ Նվարդ Սարգսյան ), շատ կարևոր ու արդիական է: Նա կարողացել է ծեսերի միջոցով ներկայացնել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը:

    ՈՒզում եմ նշել, որ շատ ողջունելի է այն փաստը, որ նա անդրադարձել է հենց այս թեմային, որը մեր ազգայինն է, մեր հայկականը, որի մասին պետք է բոլորս իմանանք:

    Մեր ժողովրդի ծեսերը սերնդից սերունդ փոխանցվելով հասել են մեզ: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր ծեսերին, բարեխղճորեն կատարենք և փոխանցենք հետագա սերունդներին: Սրա վառ ապացույցը նախակրթարանում կատարվող ծեսերն են, որոնք Գայանե Կարապետյանը կարողացել է մեզ մանրամասն ներկայացնել:

    Գայանե Կարապետյանի կատարած աշխատանքն ոչ միայն ունի նկարագրական, պատմողական բնույթ, այլ նա անմիջականորեն կարողացել է ներկայացնել նախակրթարանում կատարվող ծեսերն, որոնք ունեն ուսուցողական բնույթ: Շատ կարևորում եմ հատկապես այն, որ նա ոչ միայն մեկնաբանել է, թե ինչ են իրենցից ներկայացնում ծեսերը, այլ կոնկրետ օրինակներ է բերել, թե ինչպես են անցկացվում այդ ծեսերը հենց նախակրթարանում : Այսինքն երեխան դեռևս փոքրուց յուրացնում է մեր ազգաին արժեքները:

    Նա կարողացել է ամբողջական նկարագրել ու ներկացացնել դրանք:

    Ներածության մասում նկարագրել է, թե ինչ է իրենից ներկայացնում ծեսը, ինչ երգեր պարեր, խաղերգեր են կատարվում ծեսի ժամանակ:

    Հիմնական մասում անդրադարձել է ծեսի կատարման արարողակարգին, ծեսի ճանաչողական պատմական արժեքին:

    Գայանե Կարապետյանը ներկայացրել է «Ամանորի ծես», « Բուն Բարեկենդանի ծես», «Տեառընդառաջ», «Սբ.Հարության կամ Զատիկի ծես», «Համբարձման տոն կամ Ջանգյուլում», « Պայծառակերպության կամ Վարդավառի տոն», որոնք կատարվում են նախակրթարանում, բացատրել է յուրաքանչյուր ծեսի իմաստը, անցկացման կարգը, ինչպես են նախապատրաստվում ծեսի անցկացմանը, որը մի տոնախմբություն է իրենից ներկայագնում և մեծ հետաքրքրությամբ ու սիրով են կատարվում:

    Աշխատանքի վերջին մասում նա անդրադարձել է «Նորաստեղծ ծեսերը նախակրթարանում», որտեղ բացի ավանդական ծեսերից, ներկայացրել է նորաստեղծ, հետաքրքիր ծեսեր:

    Հետաքրքիր զուգահեռներ է անցկացրել ավանդական և նորաստեղծ ծեսերի միջև: Աշխատանքի միջոցով կարողացել է մեզ ապացուցել, որ նորաստեղծ ծեսերն ևս կարևոր են, քանի որ դրանց միջոցով զարգանում է երեխաների երևակայությունը, ստեղծագործելու ունակությունը: Երեխաների մոտ համախմբվածություն է առաջանում ծեսի կատարման հետ կապված կատարվող նախապատրաստական աշխատանքներում:

    Գայանե Կարապետյանին հաջողվել է ընտրած թեմայի միջոցով դիպոլոմային աշխատանքը հետաքրքիր ու բովանդակալից դարձնել:

    Reply

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*