Մեր սեբաստացի ծնողները. մաս 1-ին

Այս գրառման մեջ հավաքելու եմ մեր ծնողների փոքրիկ պատումները իրենց սեբաստացի փոքրիկների մասին։

Նրանք են մեր մանկավարժության տարածողները և ցանկացած կարծիք՝ լինի դրական, թե՛ բացասական, շատ կարևոր է մեր համար։

Ամեն առավոտ պարտեզ եմ գնում աղջկաս՝ Անահիտի հետ։ Անհամբեր Անուլը մտնում է պարտեզ ու սկսվում է ակտիվ օրը։ Նա ուրախ է ու երջանիկ, որովհետև ունի իրենից ակտիվ ըներներ ու ընկերուհիներ։ Անուլս ծնված օրից սեբաստացի է:
Ներկայացնում է Քոլեջի նախակրթարանի դաստիարակ՝ Էլյա Գրիգորյանը:

Դեռ 40 օրը չէր լրացել՝ միասին գնացինք դպրոց֊պարտեզ եղբոր ետևից, այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Տաթևն ու վստահ ասաց, որ Անուլն էլ է սեբաստացի լինելու։ Ու այդ օրվանից նա ոչ մի պահ հետ չի մնացել կրթահամալիրի կյանքից. ծառատունկ ու վարդատունկ, ղափամա ու հարիսա, բարձունքի հաղթահարում ու ճամփորդություն։

 

 

 

Հայարփիի՝ Մոնիկայի մայրիկի պատումը։

Կյանքը մանկապարտեզում և դրանից առաջ ։

Մոնիկան մեծ սիրով է հաճախում մակապարտեզ: Այնտեղ նա ձեռք է բերել ընկերներ, նույնիսկ խոսելիս, եթե ուզում է դժգոհություն արտահայտել, ասում է “Ես քո ընկերը չեմ”: Շատ է սիրում Լանային, Նարեկին, Անուլին ու ընկեր Էլյային: Սկզբնական շրջանում ոչինչ չէր պատմում մակապարտեզից, հիմա հաճախ է խոսում ընկերներից, ավելի շփվող է, մարդամոտ: Երբեմն նույնիսկ նմանակում է Լանայի խոսքերն ու շարժուձևը: Նախքան մանկապարտեզն ավելի փակ էր, ինձնից չէր հեռանում, վատ էր սնվում…
Ինձ շատ դուր է գալիս այն, որ համարյա ամբողջ օրը ծնողը սեփական աչքով, լուսանկարների և տեսագրությունների միջոցով, հետևում է երեխայի առօրյային: Շատ կարևոր է նաև սպորտային միջոցառումներին հատկացվող մեծ ուշադրությունը: Մեր մանկապարտեզը տարբերվում է մնացած բոլորից՝ բոլոր դրական առումներով:
Կարճ ասած՝ մենք սիրում ենք մեր պարտեզը, մեր ընկեր Էլյային՝ դրական ու բարի: Միակ բանը, որ կուզեինք փոխել՝ առավոտյան աշխատանքը սկսվելու ժամն է: Շաաատ կուզեինք, որ մանկապարտեզն աշխատեր 8:30-ից, որպեսզի աշխատող ծնողն առավոտ վաղ արդեն լարված ու ուշացած չներկայանա աշխատանքի։

Արմինեի՝ Նատալիի մայրիկի պատումը

Մեր մանկապարտեզն իսկապես գտածո է երեխաների համար։ Երեխաներին անմիջականություն, անկաշկանդ լինել, մտածել և գործել ինքնուրույն, իրենցից փոքրերի հանդեպ ուշադրություն և խնամք։ Օրվա մեծ մասն անցկացնում են մանկապարտեզում և այն միայն դրական է ազդում։

Միայն կուզեի, որ մանկապարտեզում լիներ պարի և լեզուների դասեր, եթե հնարավոր լիներ համատեղել երեխաների գրաֆիկի հետ։

Էմմայի՝ Մհերի մայրիկի պատումը

Մանկան աշխարհը մեծագույն առեղծված է՝ անարատ գրավիչ։ Մինչև հինգ տարեկան դառնալը երեխան հասունացման անսահմանություն է կտրում֊անցնում։ Կա՞ ավելի քաղցր բան, քան անմեղ քունը, ավելի առինքնող, քան նրա անմեղ հարցասիրությունը։ Մհերս երկու տարեկանից հաճախում է ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի պարտեզը։ Այդ վայրը նրա համար առանձնահատուկ է։ Նա սիրով ու կարոտով է շտապում պարտեզ։ Տոնական օրերին տոնական տրամադրությունը համընդհանուր է։ Քոլեջ պարտեզի բակը բացօթյա մեղվափեթակ է հիշեցնում՝ լցված բզզացող փոքրիկ սաների պարսով։ Մհերը սովորում է երգել, պարել, արտասանել։ Նա լավ սովորելու խոստումներ է տալիս։

Հարցին, թե ինչը կուզեր փոխեր կամ ինչ որ բան ավելացներ, Մհերի մայրիկը պատասխանեց. ,,Ամեն ինչ լավ է, Մհերս պարտեզից շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ է տուն գալիս,,

Սյուզի՝ Սոֆիի մայրիկ

Սյուզին իր ֆեյսբուքյան էջում քոլեջ֊պարտեզի բակն էր նկարել և գրառում արել. ,,Մարդ հաճույք է ստանում կրթահամալիրի մթնոլորտից,,։ Կարծում եմ, ավելացնելու էլ ոչինչ չկա։

 

 

 

Շարունակելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Առավոտյան ընդհանուր պարապմունք
Next post Տորթ «Սպարտակ»