«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջ

Այստեղ սովորողները ստանում են նախնական և միջին մասնագիտական կրթություն

Քոլեջում միջին մասնագիտական կրթության գծով ունենք հետևյալ բաժինները.

  • Նախադպրոցական կրթություն
  • Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
  • Գրադարանային գործ
  • Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
  • Համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
  • Լուսանկարչական գործ
  • Հագուստի մոդելավորում և նախագծում

Այս տարի սեպտեմբերից կբացվեն նաև երկու նոր բաժիններ.

  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով ունենք հետևյալ բաժինները.

  • Պարտեզապուրակային գործ
  • Կարի արտադրության տեխնոլոգիա
  • Այգեգործություն
  • Այգեպան
  • Խոհարարական գործ

Այս տարի սեպտեմբերից կբացվեն նաև երկու նոր բաժիններ.

  • Գինեգործություն և հյութերի արտադրություն
  • Բրուտագործություն

Քոլեջում աշխատում ենք ստեղծել մասնագիտական ուսուցման համար պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Մեզ մոտ հիմնականում իրականացվում է արտադրությամբ ուսուցում, քանի որ համոզված ենք. ամենալավ ուսուցումը կատարելով, իրական աշխատանքով ուսուցումն է։

Մեր կրթական ծրագրերը կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսուցումը մեզ մոտ նաև անհատական է դառնում, քանի որ հնարավորություն ունենք լրացուցիչ կրթության դասընթացներ ընտրել։

Մեզ մոտ գործում են նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Կրթահամալիրն ունի նաև արշավախմբային, ռազմամարզական ճամբարներ, որոնցից օգտվում են նաև քոլեջի ուսանողները։

Կարի արհեստանոց

Այս արհեստանոցում սովորում են կրթահամալիրի կարի արտադրության տեխնոլոգիա և հագուստի մոդելավորում բաժինների ուսանողները։ Արդեն ասել ենք, որ մեզ մոտ իրականցվում է արտադրությամբ ուսուցում։ Մասնագիտանալու ընթացքում ուսուցումը կատարվում է նախագծերով․ ուսանողները մասնագիտական հմտություններ են ձեռք բերում կոնկրետ աշխատանքում. կատարում են պատվերներ կրթահամալիրի մյուս օղակների համար։ Օրինակ՝ այստեղ ուսանողները կրթահամալիրի մանկապարտեզների համար կարում են բարձեր, վերմակներ, սպիտակեղեն, մյուս ծիսական և նախագծային տոների համար հագուստներ, այլ պարագաներ։

Տեխնոլոգիայի կամ զարդակիրառական արվեստի ուսուցման լաբարատորիա

Սա «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության հիմնական արհեստանոցն է։ Բայց այստեղ աշխատում են նաև լրացուցիչ կրթության՝ ձեռարվեստ և արհեստներ դասընթացներն ընտրած ուսանողները։

Այստեղ զբաղվում են կավագործությամբ, քանդակագործությամբ, նկարչությամբ, պատրաստում են զարդեր, ափսեներ, բաժակներ, կիրառական արվեստի այլ նմուշներ։

Արհեստանոցը համագործակցում է նաև խաղողի և գինու դպրոցի հետ։ Իրականցվող նախագծերի արդյունքում ձևավորել են գինու շշեր, պիտակներ, դրան մասնակցում են թե՛ ուսանողները թե՛ մանկապարտեզի նախապատրաստական խմբի փոքրիկները։

Իսկ ծիսական նախագծերի ժամանակ ուսանողները ձևավորում են քոլեջը՝ ապահովելով յուրաքանչյուր ծեսին բնորոշ միջավայրը, պատրաստում են ծիսական խորհրդանշաններով հուշանվերներ։

Այս տարվա դիպլոմային աշխատանքների շրջանակում ուսանողները պատրաստում են դեկորատիվ սալիկներ՝ Հովհաննես Թումանյանի և նրա հեքիաթների հերոսների պատկերներով, ինչպես նաև վիտրաժ՝ գինու մառանի համար։

Ջերմոց- լաբորատորիա

Սա մեր կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիան է։ Նախագծային ուսուցումը շատ արդյունավետ է ջերմոց-լաբարատորիայի պայմաններում, քանի որ այստեղ հնարավոր է համատեղել տեսական և գործնական ուսուցումը։

Ջերմոց-լաբարատորիան սպասարկում է տարբեր տարիքի սովորողների՝ նախակրթարանի սաներից մինչև դպրոցականներ և ուսուցիչներ: Նախակրթարանի փոքրիկների համար ջերմոցը բնության հետ շփվելու, բնության նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք սովորելու վայր է։ Միջին դասարանների սովորողները ջերմոց-լաբարատորիայում իրականցնում են իրենց բնագիտական նախագծերը։ Այստեղ աշխատում են նաև քոլեջի պարտեզապուրակային գործ մասնագիտության ուսանողները։

ԽԱՂՈՂԻ ԵՎ ԳԻՆՈՒ ԴՊՐՈՑ

Այս տարի կրթահամալիրում ստեղծվել է «Խաղողի և գինու դպրոց»՝ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, Գինեգործություն և հյութերի արտադրություն և Այգեգործություն-Խաղողագործություն բաժնինների համար։

Խաղողի այգիներ

Խաղողի վազեր ենք տնկել Քոլեջի սարալանջում, Ագարակում։ Կրթահամալիրը դիմել է ՀՀ կառավարությանը, որ Ագարակի հարևանությամբ գտնվող անմշակ տարածքից խաղողի այգու համար հող տրամադրեն։ Այստեղ խաղողի մեծ այգի ենք ունենալու, որի համար ամբողջ տարի արդեն խաղողի վազի կտրոններ՝ մատեր ենք ձեռք բերել և արմատակալեցրել։

Գինու լաբորատորիա

Սա մեր գինու լաբորատորիան է, որտեղ լինելու են գինու պատրաստման սարքավորումները։ Այս տարի արդեն քոլեջի տարբեր բաժինների ուսանողներն ու դպրոցի աշակերտները լրացուցիչ կրթության ծրագրով մասնակցել են խաղողահավաքին և գինու պատրաստման առաջին փորձն են արել (խաղողահավաք, խաղողի ճմռում, հյութահանում, թրմում…)

Գինու մառան

Քոլեջի շենքի նկուղում լինելու է գինու մառանը, որտեղ տակառների ու կարասների մեջ պետք է կատարվի գինու հնացումը։ Այստեղ են պահվելու նաև շշալցված գինիները։ Մառանում կլինեն նաև համտեսի և թանգարանային անկյուններ։

Տակառագործական արհեստանոց

Ստեղծվել է նաև տակառագործական արհեստանոց, որը գտնվում է Մայր դպրոցի նկուղում։ Այստեղ պիտի պատրաստվեն և վերանորովեն գինու տակառները։

Ընդունելություն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*