Կլոր սեղան-քննարկում

Քոլեջի կլոր սեղանին ներկա էին քոլեջի դասավանդողներ, հյուրեր այլ դպրոցներից և ուսանողներ: Քննարկեցինք մայիսյան հավաքի և հունիսյան ճամբարների նախագծերը:

Զբոսաշրջության ուսանողները ներկայացրին իրենց նոր կայքը, որտեղ նախատեսված է  տեղադրել ուսանողների թարգմանությունները, տեսադասեր, թանգարանների մասին նյութեր և այլն: Նախատեսվում է ստեղծել մի հիմնադրամ և ստանալ միջազգային աջակցություն:

Էկոլոգ-ճամփորդները նպատակ ունեն Գլաձոր գյուղի ավագ դպրոցի սովորողների հետ անել նախագիծ՝ այցելել Գլաձոր, այնուհետև միասին գնալ Արատես դպրական կենտրոն: Ճամբարի ընթացքում նախատեսվում է այցեր տեսարժան վայրեր, սպորտային և բնապահպանական նախագծեր, քննարկումների և բանավեճերի ակումբներ:

Կարի և մոդելավորման արհեստանոցը ամփոփեց  տարվա կարևոր նախագծերը և  ձեռքբերումները, ներկայացրեց արտադրությամբ ուսուցման ընթացքում ուսանողների արված աշխատանքները և մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում իրենց անելիքները: Ստացան առաջարկ-պատվեր՝ մոմլաթե տոպրակներ:

Ճամփորդություններ են նախատեսվում նաև դեպի Սևանի «Ժայռ» և Վերնաշեն ուղղություններով: Ճամփորդությանը միանալու են նաև քոլեջի նախկին շրջանավարտները. ճամբարները արդեն մաքուր և վերանորոգված են:

Բանգլադեշի բնակիչները մեր լուսանկարիչների  ուշադրության կենտոնում են. յուրաքանչյուր սովորող  կներկայացնի իր ֆոտոշարքը՝ փոքր կտորներով՝ էկո բնապահպանական շեշտադրումներով:

Քանդակի փառատոնին ընդառաջ՝ քոլեջը ներկայանալու է  սարալանջի բաց ստեղծական միջավայրում: Բարեկարգման, մաքրման աշխատանքները արդեն սկսվել են, նախատեսվում է արթ-սթրիթ ոճի պատկերներ պատերին և քարե քանդակներ:

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*