Ընդունելություն 2019-2020

«Մուտք» ճամբար Քոլեջ դիմած ուսանողների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում մեկնարկում է մասնագիտական ուսուցման Մուտքի ճամբարը:
Ճամբարի մասնակիցներ՝ Քոլեջ դիմած ուսանողներ, մասնագիտական կրթությամբ հետաքրքրված պատանիներ։ Ճամբարի տևողությունը՝ հունիսի  26-ից  հուլիսի 1-ը։ Ճամբարի մասնակիցներն ունենում են  անհատական ուսումնական գործիքներ։

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին, այլ շահառուների  ծանոթացնելու Քոլեջում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ծրագրերին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, բլոգավարման հմտություններին։

Ճամբարի ծրագիր
Օգոստոսի 19

9:30՝

  • Սովորողների դիմավորում, ծանոթություն

9.40-10:00

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան, դասավանդողներ

10:00-11:00

  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն. պատասխանատու՝ Շողիկ Պողոսյան
  • Տեխնոլոգիական գործունեություն. պատասխանատու՝ Թերեզա Թումանյան, Մերի Խանջյան

11:00-13:00

  • Ծանոթացում կրթահամալիրի մասնաճյուղերի հետ. քայլք Ագարակ. պատասխանատու՝ Սամվել Թամազյան, Նելլի Գեղամյան

Օրվա լուսաբանում՝ Կարինե Պետրոսյան, Թամար Ղահրամանյան

Օգոստոսի 20

9:30-10:00

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան, դասավանդողներ

10:00-11:00

  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային ամենօրյա գործունեություն. պատասխանատու՝ Շողիկ Պողոսյան
  • Տեխնոլոգիական գործունեություն. պատասխանատու՝ Թերեզա Թումանյան, Մերի Խանջյան

11:00-13:00

  • էլ. հասցեների գործածում, բլոգավարություն. պատասխանատու՝ Նվարդ Սարգսյան, Նելլի Գեղամյան
  • Ուսումնական պլաններով որոշված կարգերի ներկայացում, ուսումնական պլանների ներկայացում, ուսումնական ծրագրերի, նախագծերի ներկայացում, սովորողի  ընտրություն, սովորողի ընտրությամբ մարզաձև (ընտրության ցանկի ներկայացում, ընտրություն). պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Կարինե Պետրոսյան

Օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով. պատասխանատու՝ Կարինե Պետրոսյան, Թամար Ղահրամանյան

Օգոստոսի 21

9:30-10:00

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան, դասավանդողներ

10:00-11:00

  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն. պատասխանատու՝ Շողիկ Պողոսյան
  • Տեխնոլոգիական գործունեություն. պատասխանատու՝ Թերեզա Թումանյան, Մերի Խանջյան

11:00-12:30

  • էլ. հասցեների գործածում, բլոգավարություն. պատասխանատու՝ Նվարդ Սարգսյան, Նելլի Գեղամյան

12:30-13:30

  • Ճամբարային օրերի ամփոփում: Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարի մասնակցության նախապատրաստական աշխատանքներ. պատասխանատու՝ Մարիամ Քալանթարյան, Նելլի Գեղամյան

Օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով. պատասխանատու՝ Կարինե Պետրոսյան, Թամար Ղահրամանյան

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*