
Քանդակագործության միջազգային փառատոնին ընդառաջ․ հանդիպում բանգլադեշցի դարբին Արման Համբարձումյանի հետ
Այսօր՝ հունիսի 6-ին, քոլեջի ճամբարական մի խումբ սովորողների հետ այցելեցինք Բանգլադեշի Ա-1 թաղամասի դարբնոցներից մեկը, հանդիպում ունեցանք վարպետ Արման Համբարձումյսնի հետ։ Նա իր արհեստանոց-դարբնոց է հիմնել իր ավտոտնակում ու այլ աշխտանքների հետ նաև մետաղական քանդակներ, մետաղյա ջահեր և հետաքրքիր աշխատանքներ է անում։ Վարպետ Արմանի ձեռքի տակ ամեն անպետք իր կամ մետաղական թափոն շունչ է ստանում ու պիտանի դառնում՝ հաճույք պատճառելով դիտողին։ Նրա շատ աշխատանքներ այսօր զարդարում են մեր եղեղեցիները, ինչպես օրինակ՝ Խոր Վիրապի տաճարի մուտքի, Գրիգոր լուսավորչի խցի ջահերը, Մատաղիսի Սուրբ Եղիշե վանական համալիրի, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցու ջահերը։ Նրա աշխատանքների մի մասն էլ ուղղակի բարեգործություններ են։ Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի հիշատակին Մատաղիսի զորամասի իր ընկերները մատուռ են կառուցել, այդ մատուռին՝ իբրև նվիրատվություն, մետաղյա սեղանի, փոքրիկ ջահի հեղինակը նույնպես վարպետ Արմանն է։
More Stories
Քոլեջն այսօր․ ֆոտոքրոնիկոն
Ֆոտոքրոնիկոնը՝ Լիլիա Ղուլյանի Ֆոտոշարքը կարող եք դիտել Սեբաստացի TV-իի կայքում։
Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը». ֆոտոշարք
Լիլիա Ղուլյանը իր ամառային հանգստի ընթացքում ճամփորդում է Հայաստանով մեկ, լուսանկարում ու վայելում Հայաստան աշխարհը։ Այս ֆոտոշարքում նա անդրադառնում է...
Անահիտ Գաբրիելյան․ Գյուղի էսթետիկան
Անահիտը Ձորաղբյուրում է անցկացնում իր ամառային հանգիստը և պարբերաբար կիսվում մեզ հետ իր տեսածով, զգացածով։ Առաջարկում եմ միասին ունկնդրել նրա...
Հրավիրում ենք սովորելու «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Մասնագիտությունը՝ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն Որակավորումը՝ Տեխնոլոգ՝ խմորման արտադրության և գինեգործության Կրթության հիմքը՝ հիմնական Ուսումնառող...
Թեմատիկ օրեր
Թեմատիկ օրեր հաճախ ենք կազմակերպում մեր պարտեզում։ Այս շաբաթ յուրաքանչյուր օր իր նշանակությունն ուներ։ Օր 1 Օր 2 Օր 3...