Դիպլոմային նախագծեր, Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

«Գրադարանային գործ» մասնագիտության դիպլոմային նախագծերի պաշտպանություն. հունիսի 20

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019

Դիպլոմային նախագծերի պաշտպանություն
2018-2019 ուսումնական տարի

Դիպլոմային նախագծերի ժամանակացույց
Միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հունիսի 20-ին՝ ժամը 10:00
Անցկացման վայրը՝  «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Գրադարանավարի բլոգ

Թեմա՝ «Ուսումնական օրացույցը՝ որպես արդի գրադարանավարի   աշխատանքային գործիք» 
Ուսանող՝ Անահիտ Մոսինյան
Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան
Գրախոս՝ Թամար Ղահրամանյան

Թեմա՝  «Գրադարանների ձևավորումն ու զարգացումը. հին ժամանակներից մինչև մեր օրերը»
Ուսանող՝ Զառա Վարդանյան
Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան
Գրախոս՝ Հասմիկ Ղազարյան

Թեմա՝  «Համայնքային գրադարանի դերը հասարակական և կրթական համակարգում»
Ուսանող՝ Աղուն Նալբանդյան
Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան
Գրախոս՝  Հռիփսիմե Գալստյան

Թեմա՝   «Գրադարանավարը դպրոցում»
Ուսանող՝ Կարինե Հովսեփյան
Ղեկավար՝ Նոննա Գրիգորյան
Գրախոս՝ Հասմիկ Թոփչյան

Թեմա՝  «Գրքի ստեղծումը մագաղաթից մինչև աուդիոգիրք»
Ուսանող՝ Նարինե Թադևոսյան
Ղեկավար՝ Նոննա Գրիգորյան
Գրախոս՝ Տաթև Աբրահամյան

Միջին մասնագիտական կրթության պետական որակավորող հանձնաժողովի կազմը

«Գրադարնային գործ»      

Հանձնաժողովի նախագահ`Զարուհի Տոնոյան (Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի` «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» բաժնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու),
ՀՀ ԿԳՆ հաստատումով

Տեղակալ`                                                       Տաթև Բլեյան

Քարտուղար`                                                 Նարինե Պողոսյան

Անդամներ`                                                    Լուսինե Ալեքսանան

                                                                          Թամար Ղահրամանյան

                                                                          Նոնա Գրիգորյան

_______________________________________________________________________________

Գրախոսություն
Գրախոս՝ Թամար Ղահրամանյան
Ուսանող՝ Անահիտ Մոսինյան

Միանգամից ասեմ, որ Անահիտ Մոսինյանի «Ուսումնական օրացույցը որպես արդի գրադարանավարի աշխատանքային գործիք» դիպլոմային աշխատանքը խնամքով, բարեխղճությամբ գրված աշխատանք է։ Հեղինակը ըստ արժանվույն ուսումնասիրել է դիպլոմային աշխատանքի թեման։  Աշխատանքի 1-ին գլուխը տեսական շարադրանք է՝ գրադարանավարի աշխատանքի պատմական ակնարկ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, որի աղբյուրը համացանցն է։  Առանձնակիորեն հետաքրքիր է աշխատանքի 2-րդ գլուխը: Դիպլոմային աշխատանքի այս հատվածը ատենախոսի  ինքնուրույն շարադրանքն է՝ հիմնված սեփական փորձի վրա: Անահիտը փորձել է ներկայացնել Քարինջ գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանավարի իր աշխատանքը, աշխատանք, որն  իր մեջ թարմ, նոր, հետաքրքիր  մոտեցումներ  է   պարունակում, որը գուցե նորություն չէ մեր կրթահամալիրի գրադարանավարի  համար, բայց իսկապես նորարարություն է Լոռու մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Քարինջում  աշխատող գրադարանավարի համար։ Անահիտը հանգամանալից ներկայացնում է իր աշխատանքային օրացույցի նմուշը՝ որպես աշխատանքային գործիք, ապա նաև  աշխատանքային պլանի նմուշը  իր աշխատանքի կազմակերպման ձևով և բովանդակությամբ, ինչպես նաև  անհատական բլոգը։ Վստահ եմ, որ Անահիտ Մոսինյանը կրթահամալիրում ստացած իր կրթությամբ և բարեխիղճ աշխատանքով արդեն ներառվել է գրադարանների վերածննդի գործընթացին։

_______________________________________________________________________________

Գրախոսություն
Գրախոս՝ Հասմիկ Ղազարյան
Ուսանող՝ Զարուհի Վարդանյան

Թեման՝ «Գրադարանների ձևավորումն ու զարգացումը. հին ժամանակներից մինչև մեր օրերը»

Աշխատանքը բաղկացած է երեք մասից և եզրակացությունից։ Շրջանավարտը բավականին ընդարձակ աշխատանք է կատարել՝ կարդալով աշխարհի տարբեր գրադարանների մասին, ընտրելով և ներկայացնելով դրանց պատմությունը։ Հեղինակը օգտվել է նաև օտարալեզու աղբյուրներից՝ թարգմանելով և ներկայացնելով նաև այդ տեղեկությունը։

Այնուամենայնիվ աշխատանքը զերծ չէ թերություններից, որոնցից ամենաակնառուներն են.

  1. Բաժիններն իրենց բովանդակությամբ գրեթե չեն տարբերվում. բոլորը տեղեկատվական են։ Այնինչ աշխարհի գրադարաններին ծանոթանալուց հետո արժեր նաև դրանց և ոչ միայն ամենահների ու հայտնիների զարգացմանը ծանոթանալ։ Գրադարանային գործն առաջընթաց ունի՞, թե դա մնում է սոսկ որպես տպագիր նյութի պահոց։ Կան, չէ՞, շրջիկ գրադարաններ, «Կանգառային», պարզապես գիրք փոխանակելու՝ ինչ-որ տեղ դնելու-վերցնելու պրակտիկան։ Արժեր ասել, որ գնալով գնահատվում է ոչ միայն ինքը՝ գիրքը, այլև դրա բովանդակությունը։ Դրա համար վերցնել-չվերադարձնելը այլևս արդիական չէ։
  2. Խոսք չկա էլեկտրոնային գրադարանների մասին։ Դրանց հպանցիկ, այն էլ բացասական երանգով անդրադառնում է միայն եզրակացության մեջ։ «Այլոց փորձ» ասելով՝ հասկանում ենք աշխատանքի փորձը, ոչ թե պատմությունը։
  3. Գրեթե ուսումնասիրված չեն հայկական գրադարանների բաժիններն ու գործունեությունը։ Մենակ Խնկո Ապոր գրադարանի բաժիններն են մի քիչ նշված։
  4. Կան անհասկանալի թվեր, ինչպես՝ «1982թվին լրացել է Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի 150 ամյակը» (ինչպե՞ս, եթե հիմնադրվել է 1921 թվին)։ Նույն թեմայով՝ Ազգային (նույն հանրայինը) գրադարանի 180 ամյակը. հիշենք՝ հիմնադրվել է 1921 թվին։
  5. «Եզրակացություն» բաժինը չի բխում նյութից։ Ինչի՞ց է երևում, որ գրադարանները համախմբում են բոլորին, երբ վերևում նշվում է, որ որոշ գրադարաններ սպասարկում են խիստ սահմանափակ շրջանակների՝ տվյալ համալսարանի ուսանողությանը, հատկապես կառավարության անդամներին և այլն։ Երևի ժամանակակից գրադարանների շուրջ խոսելիս արժեր հիշել, որ դրանք նորարարական են ոչ միայն սպասարկման նոր ձևերով, ընթերցասրահների նոր, հարմարավետ կահավորումով (բազմոց, պառկած կարդալու հնարավորություն, սնվելու մատչելիություն և այլն), այլև հենց շենքն են գրավիչ կառուցում։
  6. Չեմ կարծում, թե իմաստ ուներ օտարալեզու հատվածը ներառել աշխատանքի մեջ. կարելի էր պարզապես հղում դնել դրա վրա։
  7. Կան վրիպակներ, օրինակ՝ Հայկական ՍՍՀ-ի փոխարեն գրված է Հայկական ՍՍՏ (մի տեղ նույնիսկ «Հայկականը» փոքրատառ է գնացել)։
  8. Կան նաև նախադասության կազմության մեղանչումներ։

Այս ամենից ելնելով՝ առաջարկում եմ աշխատանքը գնահատել 7 (10 միավորանոց համակարգով) կամ 16 (20 միավորանոցով)։
____________________________________________________________________________________________________________

Գրախոսություն
Ուսանող՝ Աղուն Նալբանդյան
Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

Գրախոս՝ Հռիփսիմե Գալստյան

Աղունիկ Նալբանդյանի դիպլոմային աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլխից, եզրակացությունից և գրականության ցանկից։ Առաջին գլխում ներկայացված է գրադարանի ստեղծման պատմությունը, գրադարանի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, առաջին գրքի ստեղծումը, էլեկտրոնային գրքի, գրացուցակի մասին։ Երկրորդ գլխում ներկայացված է գրադարանի զարգացման, այնտեղ կազմակերպվող միջոցառումների, զարգացման ու առաջընթացի և բլոգի մասին։ Աշխատանքն ունի նաև եզրակացություններ և գրականության ցանկ։

Աշխատանքում ուսանղը կարողացել է տրամաբանորեն և հստակ ներկայացնել հարցի պատմությունը, սակայն որոշ գլուխներում առկա են նաև շեղումներ թեմայից։ Կարողացել է ճիշտ վերլուծել և համադրել թեմային առնչվող գրականությունը։ Գրականության ընտրությունը կատարվել է ճիշտ, սակայն չի օգտագործվել օտարալեզու ոչ մի աղբյուր։ Գրականության ցանկում ներկայացված աղբյուրները մեջբերումների կամ հղումների ձևով ոչ բոլոր տեղերում են արտացոլված տեքստում։ Ուսանողը կարողացել է հավուր պատշաճի ներկայացնել իր սեփական մոտեցումը թեզի վերաբերյալ։ Աշխատանքում առկա են վրիպումներ, որոնք, սակայն, ընդհանուր պատկերը չեն փչացնում։  Աշխատանքրքիր էր, բայց հնարավոր էր ավելի լավ ներկայացնել։

____________________________________________________________________________________________________________

Գրախոսություն
Գրախոս՝ Հասմիկ Թոփչյան
Ուսանող՝ Կարինե Հովսեփյան

Ղեկավար՝ Նոննա Գրիգորյան

Աշխատանքը համարում եմ հաջողված։ Առանձնացված էին էական կետերը, դրանք ներկայացված էին  բազմակողմանի նկարագրություն-դիտարկումներով։ Աշխատանքի նկարագրության մեջ դինամիկա կա․ խնդրի ներկայացում, լուծման տարբերակներ, եզրահանգում։ Աշխատանքը տրամաբանական ամբողջության մեջ է շարադրված․ դրված խնդիրների լուծման յուրաքանչյուր առաջարկած մեթոդ հիմնավորած է, տված է դրա ենթադրելի արդյունքը։ Իհարկե, դա շատ անհատական բան է․ այդ առումով զգացվում է աշխատանքի հեղինակի փորձի պակասը։

Առաջին խաղի նկարագրությունը, կարծում եմ, ընթերցանություն չի խթանում։

Եզրահանգումների մեջ կառանձնացնեի գրադարանավարի՝ սովորողներից աշխատողների խումբ ստեղծելու առաջարկը, խրախուսական մրցանակներ տալը։

Կարծում եմ՝ աշխատանքն արժանի է բարձր գնահատականի։

____________________________________________________________________________________________________________
Գրախոսություն
Գրախոս՝ Տաթև Աբրահամյան
Ուսանող՝ Նարինե Թադևոսյան
Ղեկավար՝ Նոննա Գրիգորյան

Նարինե Թադևոսյանի աշխատանքը գրքի ստեղծման մասին պատմական ակնարկ է՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը,  ներկայացված է հանգամանալից և ամբողջական: Հեղինակը ծավալուն աշխատանք է կատարել, ուսումնասիրել է տարբեր աղբյուրներում եղած տեսական նյութերը, համակարգել, ներկայացրել: Որպես հետազոտական աշխատանք լավ է, բայց պակասում է վերլուծական կամ գործնական աշխատանքը: Հեղինակի բուն ասելիքը, հետազոտությունից զատ,  քիչ է կամ գրեթե չկա: Թեմայի արդիականության մասին ոչինչ չի ասվում: Եզրակացության մեջ խոսում է վերլուծության արդյունքների մասին, որը տեսանելի չէր բուն աշխատանքում: Լավ կլիներ, եթե եզրակացությունում ներկայացված կետերը  ներկայացվեցին որպես վերլուծություն, ոչ թե զուտ տեղեկատվություն, այսինքն չսահմանափակվեր միայն գրքի ստեղծման պատմության ներկայացմամբ:

Աշխատանքը տրամաբանական ամբողջությամբ է ներկայացված, ունի ներածություն, եզրակացություն, նշված են այն աղբյուրները, որտեղից օգտվել է շարադրելիս:

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*