Դիպլոմային նախագծեր, Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

«Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության դիպլոմային նախագծեր

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019
Կրթության հիմքը՝ միջնակարգ
Կրթությունը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական)
Ուսման տևողությունը՝ 1 տարի

 

 

Հագուստի մոդելավորման բլոգ
Դիպլոմային աշխատանք են ներկայացնում 18 ուսանող

Դիպլոմային աշխատանքը՝ Անահիտ Բաբայանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Մարիամ Բարսեղյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Անժելա Համբարձումյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Արփինե Բաղդասարյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Մարիամ Պանյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

https://www.youtube.com/channel/UCi1uSQ8tz25zMZzqgL6TE3A

Դիպլոմային աշխատանքը՝ Լուսինե Խաչատրյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Արփինե Ղազարյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Զառա Ոսկանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Լյուդմիլա Ավչյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Քրիստինե Մանվելյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Արմինե Զաքարյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Լիլիթ Գրիգորյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Սեդա Մայսուրյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Մելինե Բաբախանյան
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Ծաղիկ Գրիգորյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

  • Աշխատանքի թեման՝ Կոմբինիզոնի ձևավորում

 

Դիպլոմային աշխատանքը՝ Հրանուշ Եղիշյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

Դիպլոմային աշխատանքը՝ Օսան Հակոբյանի
Ղեկավար՝ Մերի Խանջյան
Գրախոս՝ Թերեզա Թումանյան

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Լյուդմիլա Ավչյան

Թեման  արդիական է, ընտրված կտորներն ու ձևերը ճիշտ են  համադրվել: Ընտրված կտորների, գործվածքների  մասին ուսանողն ունի տեսական և գործնական գիտելիքներ: Կարողացել է տարվա ընթացքում ձեռք բերած տեխնոլոգիական գեղարվեստական հմտությունները կիրառել դիպլոմային աշխատանքում. և՛ ձևում է, և՛ կարում: Հստակ երևում է, որ տիրապետում է  կարի մեքենաներից օգտվելու տեխնիկային, ստեղծման պատմությանը, կարատեսակներին:

Ուսումնական տարվա ընթացքում նախագծերին մասնակցությունն ու ակտիվությունը ակներև է, արված աշխատանքները՝ ճաշակով  և խնամքով: Արտադրական ուսուցման ընթացքում իրականացված պատվերները համապատասխանում են արտադրական ստանդարտներին:

Այսպիսով դիպլոմային շխատանքի ընթացքը ունի կոնկրետ հերթականություն՝ էսքիզավորումից մինչև ցուցադրություն, նպատակներն ու խնդիրները ճիշտ են ձևակերպված: Տեսական մասում գրված է նաև տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների բնութագիրը, էլեկտրոնային աղբյուրները…

Սա մասնագիտության հանդեպ լուրջ և ստեղծական մոտեցում է:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Մանվելյան Քրիստինե

Ներկայացված դիպլոմային աշխատանքը  ճաշակով է, ընտրված կտորներն ու մոդելները ճիշտ են համադրված : Աշխատանքում  ստեղծական մասը գերակշռում է, որը կարևոր է այս մասնագիտության մեջ և  որին լրացնում է արդեն ուսանողի տեխնիկական գիտելիքները:

Բլուզը շատ նորաձև է, թևերի ձևվվածքը ընդգծում է կանացիությունը, իսկ վրայի պատկերը խոսում է ուսանողի  գեղագիտական ճաշակի և տեխնոլոգիական հմտությունների մասին: Տաբատն ու կիսաշրջազգեստը կատարված են տեխնիկական և արտադրական բարձր մակարդակի վրա:

Ուսանողը ունի տեսական և գործնական գիտելիքներ և կարողացել է դրանք կիրառել իր ավարտական աշխատանքի մեջ: Տեղյակ է գործվածքների և կարի մեքենաների ստեղծման պատմությանը: Կարողանում է օգտվել կարի  ժամանակակից մեքենաների հնարավորություններից:

Ավարտական աշխատանքի ընթացքը սկսել և ավարտել է ըստ հերթականության՝ էսքիզից մինչև ցուցադրություն-պաշտպանություն: Տեսական մասում նշված է նաև տեղեկատվության աղբյուրները:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Արմինե
Զաքարյան

Ուսանողը իր ավարտական աշխատանքը ներկայացրել է բոլոր չափանիշներին համապատասխան. առկա է աշխատանքի և՛ տեսական, և՛ գործնական մասը: Տեսական հատվածում ներկացրել է հագուստի համար ընտրված գործվածքների, կարի մեքենայի ստեղծման պատմությունները:  Գործնական մասում՝ մանրամասն նկարագրել է  բոլոր քայլերը , որի արդյուքում կարողացել է ստանալ ճիշտ մոդել և ձևվածք:

Ընտրված կտորը և ձևի ընտրությունը համապատասխան են, ավարտուն աշխատանքը՝ ճաշակով: Երևում է արտադրական ուսուցման ընթացքում ձեռք բերած տեխնիկական գիտելիքները, կարի մեքենայից օգտվելու հմտությունները:

Այսպիսով դիպլոմային շխատանքի ընթացքը ունի կոնկրետ հերթականություն՝ էսքիզավորումից մինչև ցուցադրություն, նպատակներն ու խնդիրները ճիշտ են ձևակերպված: Տեսական մասում գրված է նաև տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների բնութագիրը, էլեկտրոնային աղբյուրները…

___________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Լիլիթ Գրիգորյան

Ավարտական դիպլոմային աշխատանքը ներկայացված է որպես ամբողջական փաթեթ.

Երևում է կտորների և ոճերի մասին իր գիտելիքները, ձևելու և կարելու հմտությունները: Լավ է, որ  կարողացել է ստեղծական և  տեխնոլագիական գիտելիքերը համադրել և ստանալ իր պակերացրած հորինվածքը:

Արված աշխատանքից երևում է արտադրական ուսուցման ընթացքում ձեռք բերած տեխնիկական գիտելիքները, դրանք ճաշակով են և խնամքով իրականացված:

Արտադրական ուսուցման ընթացքում իրականացված պատվերները համապատասխանում են արտադրական  չափանիշներին:

___________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Սեդա Մայսուրյան

Ավարտական աշխատանքը արված է ճաշակով և կոկիկ: Կտորները հագեցած գույներով են, բայց և՝ աչքին հաճո: Աշխատանքից երևում է, որ ազատ կարողանում է չափափորձ անել և  ստանալ հորինվածքին համապատասխան մոդել: Գործվածքների տեսակներից ունի գիտելիքներ, գիտի՝ ինչ եղանակային պայմաններում և որ սեզոնին կարելի է օգտագործել:

Հագուստը մշակել է կարի մեքենայի համապատասխան ծրագրերով, պահպանել գործվածքը հլիզվելուց:

Ավարտական աշխատանքի ընթացքը սկսել և ավարտել է ըստ հերթականության՝ էսքիզից մինչև ցուցադրություն-պաշտպանություն: Տեսական մասում նշված է նաև տեղեկատվության աղբյուրները:

___________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Բաբախանյան Մելինե

Դիպլոմային աշխատանքը կատարված է ստեղծական-գեղարվեստական և տեխնիկական հիմտությունների համադրությամբ:

Ամառային բլուզի և կիսաշրջազգեստի գույներն ու ձևերը համապատասխան են, կարողացել է կտորները ճիշտ ընտրել և մշակել ըստ տեխնիկայի: Ծանոթ է կտորների, ոճերի  և կարի մեքենաների ստեղծման պատմությանը, ավարտական աշխատանքը ներկայացրել է տեսական և գործնական մասերով: Մանրամասն նկարագրված է՝ ինչպես է ընտրել կտորը, ինչ գործվածքից է այն, ինչպես է չափափորձ արել և մոդելը ճիշտ ստացել: Արտադրական ուսուցման ընթացքում ստացած գիտելիքներով կարողացել է օգտվել ժամանակակից էլեկտրական կարի մեքենաներից և հագուստներին տվել արտադրական կոկիկ տեսք:

Այսպիսով՝  այս ուսանողի աշխատանքը ցույց է տալիս ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հիմնական, կարևոր գիտելիքները: Տեղեկատվական աղբյուրները ևս նշված են:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝
Ծաղիկ Գրիգորյան

Դիպլոմային աշխատանքը նորաոճ է, ընտրված կտորը համապատասխանում է սեզոնին և ձևին: Ուսանողն ունի տեսական և գործնական գիտելիքներ և դրանք հմտորեն կիրառել է այս աշխատանքը ստեղծելուց: դիպլոմային աշխատանքում  մանրամասն նկարագրել է  բոլոր քայլերը , որի արդյուքում կարողացել է ստանալ ճիշտ մոդել և ձևվածք:

Ուսումնական տարվա ընթացքում նախագծերին մասնակցությունն ու ակտիվությունը ակներև է, արված աշխատանքները՝ ճաշակով  և խնամքով: Արտադրական ուսուցման ընթացքում իրականացված պատվերները համապատասխանում են արտադրական ստանդարտներին: Այսպիսով դիպլոմային շխատանքի ընթացքը ունի կոնկրետ հերթականություն՝ էսքիզավորումից մինչև ցուցադրություն, նպատակներն ու խնդիրները ճիշտ են ձևակերպված: Տեսական մասում գրված է նաև տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների բնութագիրը, էլեկտրոնային աղբյուրները…

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Հրանուշ Եղիշյան

Այս ուսանողը շրջազգեստը հետաքրքիր է  ձևավորել և ստացել ոճային տեսք, իր ավարտական աշխատանքը ներկայացրել է բոլոր չափանիշներին համապատասխան. առկա է աշխատանքի և՛ տեսական, և՛ գործնական մասը: Տեսական հատվածում ներկացրել է հագուստի համար ընտրված գործվածքների, կարի մեքենայի ստեղծման պատմությունները:   Կարողացել է էսքիզավորել, այնուհետև հորիվածքից ստանալ ճիշտ մոդել և ձևվածք. մոտեցումը աշխատանքին ստեղծական է  և ապահովում է արտադրական տեսք:

Կարողացել է տարվա ընթացքում ձեռք բերած տեխնոլոգիական գեղարվեստական հմտությունները կիրառել դիպլոմային աշխատանքում. և՛ ձևում է, և՛ կարում: Հստակ երևում է, որ տիրապետում է  կարի մեքենաներից օգտվելու տեխնիկային, ստեղծման պատմությանը, կարատեսակներին:

Տեսական մասում գրված է նաև տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների բնութագիրը, էլեկտրոնային աղբյուրները:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Թերեզա Թումանյան
Ուսանող՝ Օսան Հակոբյան

Ընտրված թեման արդիական է և ոճային: Կտորը ընտրված է ճաշակով, սեզոնին համապատասխան: Ձևը պարզ է, բայց ցույց է տալիս ուսանողի ստեղծական և  տեխնոլոգիական հմտությունները: Լուծումները կարողացել է հեշտացնել, քանի որ ընթացքում սովորել է նաև կարի մեքենայից օգտվել: Գործվածքը մշակված է համապատասխան կարատեսակով, արտադրական տեսքը կոկիկ է:

Ավարտական աշխատանքում ներառված է տեսական գիտելիքներ կտորների, գործվածքների, նորաձևության մասին  տեղեկատվություն, աղբյուրը ևս նշված է:

Այսպիսով ուսանողը կարողացել է մի աշխատանքի միջոցով ցույց տալ մեկ ուսումնական տարում իր սովորած գիտելիքները: Դա արել է նախագծի տեսքով հետևելով հերթականությանը՝ նպատակ, ընթացք և արդյունք:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Զառա Ոսկանյան
Ուսանող՝ Անահիտ Բաբայան

Կատարված դիպլոմային  աշխատանքը իրենից ներկայացնում է մի քանի աշխատանքային փուլեր և գործընթացներ: Շրջազգեստը իրենից ներկայացնում է նախապես ձևված դետալներից բաղկացած բարդ կառուցվածք, որոնք միանում են իրար տարբեր եղանակներով՝ կախված դետալների հավաքման գործընթացին ներկայացվող պահանջներից, օգտագործվող գործվածքի տեսակից:

Այսօր հագուստի դետալների միացման համար կիրառվում են բազմաթիվ եղանակներ՝ թելային, սոսնձային, եռակցման և այլն: Հագուստի միացման թելային եղանակը ենթադրում է հագուստի երկու կամ ավել դետալների միացում ամրացվող կարերի միջոցով: Տվյալ դեպքում օգտագործվել է թելային մոդելը: Աշխատանքը կատարված է շատ կոկիկ, ներքին կտրվածքները մշակված են և մաքրակարված:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Զառա Ոսկանյան
Ուսանող՝ Մարիամ Բարսեղյանի

Դիպլոմային աշխատանքի թեման կոմբինիզոնի ձևավորումն է: Այն կառուցվածքով մի փոքր ավելի բարդ է, քանի որ այն իր մեջ ներառում է երկու դետալների միացում:  Այս հագուստի մեջ ներառված է տաբատը և հագուստի վերին մասը: Կոմբինիզոնը ունի յուրահատուկ հնարավորություն ստեղծելու հարմարավետություն , թաքցնել թերությունները և ընդգծել արժանիքները:

Նախնական փուլում էսքիզավորվել է, ընտրվել նախնական տարբերակը և գործվածքը: Ընտրված գործվածքը և գույնը շատ հետաքրքիր է և այն ամբողջացնում է ամբողջ կոմբինիզոնը: Թևերի մշակված դետալները իդեալական են նայվում, գոտին առավել կոկիկ է դարձնում հագուստը:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Զառա Ոսկանյան
Ուսանող՝ Անժելա Համբարձումյան

Կատարված դիպլոմային աշխատանքը շատ յուրօրինակ է նայվում կտորի  ընտրությամբ: Ծաղկային զարդանախշը թեթևություն է հաղորդում ամառային բլուզին և կիսաշրջազգեստին: Գործվածքի գույնը կոկիկացնում է աշխատանքն ու ամբողջացնում այն:

Հիմքի կառուցվածքը  և բոլոր չափսերը համապատասխանում են կառուցվածքային չափսերին: Մոդելավորված աշխատանքը հնարավորություն է տալիս կրել նաև երեկոյան հավաքույթներին և ամենատարբեր առիթներին:

____________________________________________________________________________________________________________
Գրախոս՝ Զառա Ոսկանյան
Ուսանող՝ Արփինե Բաղդասարյանի

Շրջազգեստը իրենից ներկայացնում է նախապես ձևված դետալներից բաղկացած բարդ կառուցվածք, որոնք միանում են իրար տարբեր եղանակներով՝ կախված դետալների հավաքման գործընթացին ներկայացվող պահանջներից, օգտագործվող գործվածքի տեսակից:

Այս երեկոյան զգեստը կարելի է կրել նաև ամենատարբեր առիթների ժամանակ, քանի որ այն շատ հարմար է և թեթև: Մոդելավորված աշխատանքը  թաքցնում է կառուցվածքային խնդիրներն ու էլեգանտություն հաղորդում: Հագուստի գործվածքը առավել թեթևացնում է մոդելավորված զգեստը և այն դարձնում առավել ոճային:

____________________________________________________________________________________________________________Գրախոս՝ Զառա Ոսկանյան
Ուսանող՝ Լուսինե Խաչատրյան

Այս շրջազգեստը առավել պարտադրող է: Երեկոյան կիսաշրջազգեստի գործվածքն ու գույնը առավել խստություն և դասականություն են հաղորդում մոդելավորված աշխատանքին: Նախնական փուլում էսքիզավորվել է, ընտրվել նախնական տարբերակը և գործվածքը:

Շրջազգեստը առավել գեղեցիկ են դարձնում մեջքի փորվածքն ու փեշերի ոչ ստանդարտ ձևը: Աշխատանքը կատարված է շատ կոկիկ, ներքին կտրվածքները մշակված են և մաքրակարված:

____________________________________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*