Դիպլոմային նախագծեր, Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

«Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն» մասնագիտության դիպլոմային նախագծեր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019 ուսումնական տարի

Կրթության հիմքը՝ միջնակարգ
Կրթությունը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական)
Ուսման տևողությունը՝ 1 տարի
 

 

Աշխատանքի թեման՝ Ցուցափեղկի ձևավորում

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նարինե Պողոսյանի
  • Ղեկավար՝ Թերեզա Թումանյան
  • Գրախոս՝ Արևիկ Բալջյան

Աշխատանքի թեման՝ Դեկուպաժ

Աշխատանքի թեման՝ Ալեգորիա

  • Դիպլոմային աշխատանքը՝ Էլինա Սիմոնյանի
  • Ղեկավար՝ Թամար Հարությունյան
  • Գրախոս՝ Արևիկ Բալջյան

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Արևիկ Բալջյան
Ուսանող՝ Նարինե Պողոսյան

Յուրաքանչյուր մասնագիտություն և մասնագետ իր առանձնահատկություններն ունի: Դիզայներ դառնալու համար անհրաժեշտ են բազմաթիվ գիտելիքներ, հմտություններ, բայց լավ դիզայներ դառնալու համար անհրաժեշտ է նկատող աչք: Դիզայների աշխատանքը չի կարող սկել և վերջանալ. դիզայները կյանքի ողջ ընթացքում ուսումնասիրում է միջավայրը՝ իր համար առանձնացնում այդ միջավայրի գեղեցիկ լուծումները, թերությունները: Գեղեցիկը տեսնելով՝ մտապահում է՝ այլ տեղ օգտագործելու նպատակով, իսկ թերին փորձում է շտկել: Այս առումով դիպլոմային աշխատանքի հեղինակի դիզայներական մոտեցումն ակնհայտ է: Կարևոր է, որ աշխատանքը կատարված է նպատակային, ոչ թե ձևական: Նկարներից և տեքստց հասկանալի է դառնում, որ դիզայներական լուծում է տրվել դպրոցի ապակեպատ դռներին՝ դրանք դարձնելով գեղեցիկ և անվտանգ:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Արևիկ Բալջյան
Ուսանող՝ Միլենա Ավագյան

Տեխնալոգիական հմտությունները ցանկացած մարդու կյանքի պիտանի հատկություններ են: Դիպլոմայինի հեղինակի աշխատանքներն ունեն կիրառական բնույթ, որտեղ երևում է հեղինակի ճաշակը և ձեռքի վարպետությունը: Ողջունելի է, որ այսպիսի մասնագետներ արդեն կան, ովքեր տեխնոլոգիական աշխատանքը պատկերացնում են ոչ միայն թուղթ ու սոսնձով՝ ստեղծելով գործնականում անպիտան առարկաներ, այլ տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիական հմտությունների և պատրաստ են դրանք փոխանցել երեխաներին: Աշխատանքը ծավալուն չէ, բայց ասելիքը հստակ է, կատարված գործն էլ՝ ակնառու:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Արևիկ Բալջյան
Ուսանող՝ Էլինա Սիմոնյան

Դիպլոմային աշխատանքում անդրադարձ կա երկու կարևոր բնագավառների՝ գորգագործության և ապակենկարչության: Գորգագործության մասին խոսելիս պետք է անպայման շեշտել, որ դա հնագույն մասնգիտություններից մեկն է, որը շատ ուրախալի է, որ շարունակում է ոգևորել ժամանակակից մարդուն, հատկապես, եթե այդ մարդը ուսուցիչ է, ով նաև իր հմտությունները փոխանցող և տարածող է դառնալու: Հետաքրքիր է, որ գորգագործությունը ժամանակակից կյանքում փոփոխությունների է ենթարկվել, և այդ տեխնիկայով դիպլոմայինի հեղինակը ստեղծում է կենցաղում մարդուն պիտանի այլ առարկաներ՝ պայուսակներ, գլխարկներ… Ապակեգործությունը ևս հետաքրքիր աշխատանք է, որը պահանջում է ճաշակ, գունային ճիշտ համադրում: Շատ լավ է, որ այսպիսի մասնագետներ են պատրաստվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, ովքեր հետագայում իրենց ստացած գիտելիքները կփոխացեն երիտասարդներին և երեխաներին:

____________________________________________________________________________________________________________

Գրախոս՝ Արևիկ Բալջյան
Ուսանող՝ Էլյա Գրիգորյան

Դիպլոմայինի հեղինակն ամբողջական և սպառիչ ներկայցրել է դեկուպաժ տեխնոլոգիական տեխնիկայի պատմությունն ու առանձնահատկությունները: Դա թույլ է տալիս ենթադրել, որ մարդը որևէ գործով զբաղվելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել է այն, ծանոթ է առանձնահատկություններին և դրա շնորհիվ վստահորեն իր կատարած աշխատանքն ավելի որակայալ կլինի: Շատ կարևոր է, որ նկարներով ներկայացրել է իր աշխատանքները՝ անդրադառնալով դեկուպաժի տարատեսակություններին: Ողջունելի է նաև այն, որ այս մեթոդն արդեն կիրառվել է ուսումնական գործընթացում, և ինչպես հեղինակն է նշել նախակրթարանի սաների համար դա հետաքրքիր և մատչելի աշխատանք է եղել:

____________________________________________________________________________________________________________

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*