Դիպլոմային նախագծեր, Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

«Այգեգործություն» և «Պարտեզապուրակային գործ» մասնագիտությունների դիպլոմային նախագծեր. պաշտպանություն. հունիսի 21

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019 ուսումնական տարի
Կրթության հիմքը՝ միջնակարգ
Կրթությունը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական)
Ուսման տևողությունը՝ 1 տարի

Դիպլոմային նախագծերի ժամանակացույց
Նախնական մասնագիտական կրթական ծրագիր

Հունիսի 21՝
Մեկնարկը՝ 9.00
Անցկացման վայրը՝ Քոլեջ, Արևելյան դպրոց, Սարալանջ, Արևմտյան դպրոց, Ագարակ

Դիպլոմային նախագծերի ցուցադրություն-շրջայց

  • 9:00՝ Մեկնարկ Քոլեջից. շրջայց Քոլեջի ներքին բակում
  • 9:30՝ Քայլք Արևելյան դպրոց
  • 9:45՝ Քայլք Սարալանջ. անցում Սարալանջով
  • 10:00՝ Քայլ Արևմտյան դպրոց. Ուսումնական ջերմոց-ջերմատուն, կրթական քարափ
  • 10:30՝ Ագարակ. խաղաղի տնկարան
  • 11:00՝ Աշխատանքների ամփոփում, քննարկում

Խաղողի և գինու դպրոցի բլոգ

«Այգեգործություն» մասնագիտություն

Աշխատանքի թեման՝ Սարալանջը՝ խաղողի այգի, պտղատու այգու ամենօրյա խնամք

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նելլի Գեղամյանի, Անանիա Ստեփանյանի
  • Ղեկավար՝ Էդմոն Փաշինյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Աշխատանքի թեման՝ Խաղողի և գինու դպրոց. խաղողագործություն

  • Դիպլոմային աշխատանքը՝ Էդուարդ Հովհաննիսյան, Սմբատ Պետրոսյան
  • Ղեկավար՝ Էդմոն Փաշինյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

«Պարտեզապուրակային գործ» մասնագիտություն

Աշխատանքի թեման՝ Ուսումնական ջերմոց-ջերմատուն

  • Դիպլոմային աշխատանքը՝ Արմինե Գոգինյանի, Աստղիկ Արսենյան, Դիանա Ղազարյան
  • Ղեկավար՝ Շուշան Ալեքսանյան
  • Գրախոս՝ Անուշ Ասատրյան

Աշխատանքի թեման՝ Բանգլադեշյան խաղողի այգիների մշակում. Կրթական քարափ

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նելլի Կարապետյանի
  • Ղեկավար՝ Սոնա Փափազյան
  • Գրախոս՝ Անուշ Ասատրյան

Աշխատանքի թեման՝ Թփերի և ծաղկող բույսերի տնկարան

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նելլի Եղոյանի, Նաիրուհի Համբարձումյանի
  • Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Աշխատանքի թեման՝ Նախակրթարանի բակը՝ ծաղկանոց

  • Դիպլոմային աշխատանքը՝ Արմինե Եղիազարյան, Ելենա Ղուլոյան
  • Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
  • Գրախոս՝ Անուշ Ասատրյան

Աշխատանքի թեման՝ Դեղին ու վարդագույն միմոզայի և սպիտակ այլանդրի ծաղկազարդ պուրակներ

  • Դիպլոմային աշխատանքը՝ Ռիմա Քեքեջյանի
  • Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության պետական որակավորող հանձնաժողովի կազմը

«Պարտեզապուրակային գործ»      

 

Հանձնաժողովի նախագահ`Վահագն Սարգսյան (ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածու) , ՀՀ ԿԳՆ հաստատումով

Տեղակալ`                                                       Տաթև Բլեյան

Քարտուղար`                                                 Նարինե Պողոսյան

Անդամներ`                                                    Էդմոն Փաշինյան

                                                                          Հասմիկ Նալբանդյան

                                                                          Շողիկ Պողոսյան

«Այգեգործություն»      

Հանձնաժողովի նախագահ`Կարո Ավետիսան (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնկարանի համակարգող, այգեգործ), ՀՀ ԿԳՆ հաստատումով

Տեղակալ`                                                       Տաթև Բլեյան

Քարտուղար`                                                 Նարինե Պողոսյան

Անդամներ`                                                    Էդմոն Փաշինյան

                                                                          Անուշ Ասատրյան

                                                                          Շուշան Ալեքսանյան          

____________________________________________________________________________________________________________

Պարտեզապուրակային գործ մասնագիտություն
Աշխատանքի թեման՝ Դեղին ու վարդագույն միմոզայի և սպիտակ այլանդրի ծաղկազարդ պուրակներ

  • Դիպլոմային աշխատանքը՝ Ռիմա Քեքեջյանի
  • Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Ռիմա Քեքեջյանի դիպլոմային աշխատանքի մեջ  իմ ուշադրությունը գրավեց համագործակցությունը: Համագործակցությունը տեխնոլոգների հետ դիզայներական լուծումների համար, ինչպես նաև սովորողների անմիջական մասնակցությունը ամբողջ ընթացքին շատ կարևոր է: Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ծաղկի սերմերը, որից ստացել են սածիլները ջերմոց-լաբորատորիայում են ստացել, բացի միմոզայինը, ինչպես նաև լավ կլիներ, որ փորձեն հիշել ծաղիկների անունները: Ծաղկազարդ պուրակներ ստանալու գաղափարը շատ գրավիչ է, բայց նաև շատ աշխատանք և ժամանակ պահանջող, հետևաբար ենթադրվում է, որ սա շարունակական կլինի և արդյունքներն էլ տեսանելի:

____________________________________________________________________________________________________________

Պարտեզապուրակային գործ մասնագիտություն
Աշխատանքի թեման՝ Թփերի և ծաղկող բույսերի տնկարան

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նելլի Եղոյանի, Նաիրուհի Համբարձումյանի
  • Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Այս դիպլոմային աշխատանքը ներկայացրած սովորողները կարծես թե առօրյայում հեռու են եղել բույսերից և շատ լավ է, որ հիմա նրանք այս ուսանողական մեկ տարին օգտագործեցին և տարբեր գիտելիքներ ձեռք բերեցին թե՛ բույսերի բազմացման մասին, թե՛ տնկարանի մասին և թե՛ տնկարանում աճեցրած բույսերի կարևորության մասին: Իրականում շատերի կարծիքով բույսեր աճեցնելը շատ հեշտ բան է թվում՝ դնում ենք հողը, ջրում և վերջ, բայց իրականում մեր ուսանողներն իրենց աշխատանքներում ցույց տվեցին, որ բույսի աճման համար դա բավարար չէ և հողն իր որակով նույնպես կարևոր նշանակություն ունի, որի համար էլ ուսումնասիրել էին լավ հողի բաղադրությունը և ճիշտ հողախառնուրդ ստանալու եղանակները: Ես իմ կողմից կառաջարկեի ուսումնասին նաև կալիֆոռնիական որդերին, որոնց կողմից ստացված կենսահումուսը մեծ դեր ունի հողի որակի բարելավման հարցում:

____________________________________________________________________________________________________________

Աշխատանքի թեման՝ Նախակրթարանի բակը՝ ծաղկանոց

  • Դիպլոմային աշխատանքը՝ Արմինե Եղիազարյան, Ելենա Ղուլոյան
  • Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
  • Գրախոս՝ Անուշ Ասատրյան

Արմինե Եղիազարյանը և Ելենա Ղուլոյանը իրենց  դիպլոմային աշխատանքում ներկայացրել և նկարագրել են  այն նախագծերը, որոնք կազմակերպվել և իրայանացվել են  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորողների հետ : Դիպլոմային աշխատանքում բարեխղճորեն, մանրամասն  ներկայացված են իրականացված մի շարք նախագծեր, որոնց արդյունքը ակընհայտ երևում է  դպրոցով շրջելիս: Աշխատանքում ներկայացված նախագծերը, դրանց իրականացման մեթոդները կարող են հետաքրքիր և օգտակար լինել  նաև այլ դպրոցների  դասվարներին, դաստիարակներին, կազմակերպիչներին, ծնողներին: Կարևորում  եմ այն փաաստը, որ  նախագծերը իրականացվել են սովորոների հետ, ինչի արդյունքում երեխայի մոտ  մանկուց ձևավորվում է սեր, հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, իսկ այլընտրանքային լուծումները զարգացնում են նրանց  երևակայությունը : Աշխատանքի ընթացքում մասնակիցները ոչ միայն տնկել և խնամել են բույսերը, այլ նաև սովորոել վերջիններիս անուները, տեսակային բազմազանությունը, յուրաքանչյուրի խնամքի առանձնահատկությունները, ազդեցությունը միմյանց և շրջակա միջավայրի վրա:Կարծում եմ՝ «Նախակրթարանի բակը՝ ծաղկանոց» դիպլոմային աշխատանքը արժանի է բարձր գնահատականի:

____________________________________________________________________________________________________________

Աշխատանքի թեման՝ Բանգլադեշյան խաղողի այգիների մշակում. Կրթական քարափ

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նելլի Կարապետյանի
  • Ղեկավար՝ Սոնա Փափազյան
  • Գրախոս՝ Անուշ Ասատրյան

Նելլի Կարապետյանի աշխատանքում կարևորում եմ այն փաստը, որ նա իր նախագծում ներառել է ոչ միայն կրթահամալիրի սովորողներին , այլև տարածքի բնակիչներին, որոնց դերը շրջակա միջավայրի կանաչապատման, ինչպես նաև պահպանման համար անփոխարինելի է:Որքան շատ լինեն պարտիպանային գործով «վարաքվածների» թիվը, այնքան շահեկան դիրքում կլինի մեր քաղաքը:Չխնամված, լքված տարածքների մաքրումն, կանաչապատումն ու հետագա հետևողական խնամքի կազմակերպելն և իրականացնելը դյուրին գործ չէ, սակայն այն յուրաքանչյուր մակնավարժի պարտականությունն է, եթե ցանկանում է բարեխիղճ, հոգատար սերունդ   կրթել, ինչն էլ իրականացրել է Նելլին իր նախագծերի ընթացքում:

Դիպլոմային աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են խաղողի տարբեր տեսակներ, կազմակերպվել են վարպետության դասեր տարբեր մասնագետների , բնակիչների հետ, արդյունքում սովորողները ստացել են խաղողի խնամքին վերաբեյալ կարևորագույն գիտելիքներ, ինչը  ցավոք չի դասավանդվում որևէ ուսումնական հաստատությունում:
Նա այնքան բացատրական ու հետաքրքիր է ներկայացրել իր աշխատանքը, որ կարդալիս և  դիտելիս, կարծես անմիջական մասնակից ես դառնում այդ  միասնական գործունեությանը:

Կարծում եմ՝ «Բանգլադեշյան խաղողի այգիների մշակում. Կրթական քարափ» դիպլոմային աշխատանքը արժանի է բարձր գնահատականի:

____________________________________________________________________________________________________________

Աշխատանքի թեման՝ Ուսումնական ջերմոց-ջերմատուն

  • Դիպլոմային աշխատանքը՝ Արմինե Գոգինյանի, Աստղիկ Արսենյան, Դիանա Ղազարյան
  • Ղեկավար՝ Շուշան Ալեքսանյան
  • Գրախոս՝ Անուշ Ասատրյան

Արմինե Գոգյանի, Դիանա Ղազարյանի  և Աստղիկ Արսենյանի  դիպլոմային աշխատանքում ներառված  սովորողները նախածերի իրականացման արդյունքում  սովորել են տարբերալ առօրյա օգտագործվող բանջարեղենների տեսակները,  դրանց աճեցման  և խնամքի տեխնոլոգիաները, հանդիպող   հիվանդությունները, վերջիններիս  առաջացման և տարածման պատճառները, բուժման մեթոդները և այլն:Նախ ինքնին ջերմոցի կառուցման գաղափարը կրթական միջավայրում, շատ գովելի է , քանզի այն հանդիսանում է ուսումնական յուրահատուկ հարթակ, որտեղ կարելի է ուսումնասիրել , կատարել հետազոտական աշխատանքներ, ինչը անհնարին է  իրաականացնել դասասենյակում, ուսուցման պրոցեսում շատ կարևոր է իրական գործունեությունը: Կարևորում եմ նաև սննդային թափոններով և գոմաղբով հողի պրատացման   տեխնոլոգիայի ուսուցումը:Ուշագրավ է սերմերից սածիլների  ստացումը, ինչը շատ ուշադրություն, համբերություն , համապատասխան խնամք է պահանջում, որոնց ձևավորումը սովորղների մոտ  շատ եմ կարևորում:

Աշխատանքը կատարված է բարձր մակարդակով, համապատասխանում է ավարտական աշխատանքին  ներկայացվող պահանջներին, կարծում եմ այն արժանի է բարձր գնահատականի:

____________________________________________________________________________________________________________

Այգեգործություն մասնագիտություն
Աշխատանքի թեման՝ Խաղողի և գինու դպրոց. խաղողագործություն

  • Դիպլոմային աշխատանքը՝ Էդուարդ Հովհաննիսյան, Սմբատ Պետրոսյան
  • Ղեկավար՝ Էդմոն Փաշինյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Աշխատանքը համարում եմ հաջողված, անդրադարձ էր արվել կարևոր կետերին, բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից, ամփոփումից և որ ամենակարևորն է կատարած աշխատանքի նյութերից: Այստեղ շատ կարևորում եմ ճամփորդությամբ ուսուցումը, որի շնորհիվ սովորողները ծանոթանում են մեր մարզերին բնորոշ տեսակների հետ, կլիմայական գոտիականության նշանակությանը, խաղողին բնորոշ առանձնահատկություններին, խնամքին, խաղողից գինի ստանալու նուրբ արվեստին: Շատ գովելի է նաև այն փաստը, որ ուսանողները փորձում են փրկել Հայաստանին բնորոշ խաղողի էնդեմիկ տեսակները, ներկայացնում են խաղողը և դրանից ստացած գինու նշանակության մասին:

Շատ կուզենայի տեսնել շարունակությունը. տարիներ հետո խաղողի այգին իր տված բերքով ու գինով:

____________________________________________________________________________________________________________

Այգեգործություն մասնագիտություն

Աշխատանքի թեման՝ Սարալանջը՝ խաղողի այգի, պտղատու այգու ամենօրյա խնամք

  • Դիպլոմային աշխատանքը՝ Նելլի Գեղամյանի, Անանիա Ստեփանյանի
  • Ղեկավար՝ Էդմոն Փաշինյան
  • Գրախոս՝ Շուշան Ալեքսանյան

Ուսանողների աշխատանքից երևում է , որ գործնական աշխատանքները գերիշխում են ինչն էլ շատ գովելի է: Դիպլոմային աշխատանքը կատարված էր խնամքով, պարզ երևում է սկիզբը, ընթացքը և ավարտը: Յուրաքանչյուր մարդ, իր երկիրը սիրող քաղաքացի պետք է մտածի, ինչպես օգտագործի այն տարածքները, որոնք աչքաթող են արված կամ անտերության են մատնված և շատ լավ է, որ մեր ուսանողներն այդ ուղղությամբ են գնում, օգտագործում են բնակչության կողմից անխնամ տարածքները, և  լավ է որ դրանք դառնում են խաղողի այգիներ կամ պտղատու այգիներ: Տեսանելի աշխատանք է կատարված, տնկվել են բազմաթիվ և բազմատեսակ խաղողի շիվեր, պտղատու ծառեր:

Ուզում եմ հուսալ, որ այն ամենին ինչին հասել են ուսանողները այս մեկ տարում կշարունակվի նորոնոր անմշակ տարածքներ կըդգրկվեն: Միայն մի նկատառում ունեմ. լավ կլիներ, որ տնկված խաղողի շիվերի տեսակների մասին տեղեկությունները ավելի ընդգրկուն լինեն:

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*